Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչինչ չենք կարողացել հանել մեր եկեղեցիներից, ոչ մի բան, իսկ մեր քաղաքական էլիտան քար լռությամբ հետևում էր. Արցախի թեմի առաջնորդ

03/10/2023
- Մշակութային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

-Սրբազան, Արցախի եկեղեցիներում մշակութային և նյութական ի՞նչ ծավալի նմուշներ են մնացել։ Դրանց ո՞ր մասն է հաջողվել դուրս բերել։

-Չէ՛, ոչինչ չենք կարողացել հանել։ Ոչ մի բան։ Նմուշներ, անշուշտ, բերել ենք. այն, ինչ որ մենք պատարագի ժամանակ օգտագործում ենք՝ սկիհ և  այլն, չեմ թողել, որ մնա իրենց մոտ։ Որոնք որ փոքր բաներ են, դրանք փոքր մեքենայով դուրս եմ հանել։ Որ եկեղեցում որ քահանա կար, այդ իրերը հանել եմ։  Դուք գիտեք, որ ոչ բոլոր եկեղեցիներում քահանաներ կային, և ցավոք սրտի, այդ եկեղեցիների նմուշները մնացել են։

Բայց ինչ որ կարողացել ենք՝ եղածի շատ չնչին մասը, դուրս ենք բերել։ Դրա համար ես սկզբից ասացի՝ ոչինչ չենք հանել, որովհետև հանածը ոչինչ է այդ հսկայածավալ ունեցվածքի մեջ։

-Ի՞նչ է արվել պետական մարմինների կողմից Արցախի եկեղեցիների ժառանգությունը դուրս բերելու համար։

-Ցավոք սրտի, մեր քաղաքական էլիտան և առաջնորդներն, իմանալով հանդերձ, քար լռությամբ հետևեցին։

-Գոնե նյութական արժեք ներկայացնող եկեղեցական իրեր վերցրե՞լ եք Ձեզ հետ։

-Դե, արժեքավորը մեզ համար սրբությունն է, բայց որպես նյութական արժեք… եկեղեցիները հո չէինք կարող… հսկայածավալ բաներ էին դրանք՝ դարերի ընթացքում կուտակված։ Մենք դա չէինք կարող բերել, չստացվեց։

-Սրբազա՛ն, նույնիսկ աչքի առաջ ունենալով հայկական մշակութային արժեքների նկատմամբ ադրբեջանցիների բարբարոսական վերաբերմունքը և հաստատ իմանալով, թե ինչ ճակատագիր է դրանց սպասվում՝ հնարավոր չէ՞ր նախապես կազմակերպել հայկական ժառանգության դուրսբերումը։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։

-Ոչ թե հեռանկարը… Մենք, ճիշտն ասած, հրաշքի էինք սպասում։ Մենք աղոթում էինք, որ պետք է հրաշք տեղի ունենա։ Երևի զորավոր չէինք աղոթում կամ արժանի չէինք աղոթելու այդ սրբազան հողի համար։

-Եթե ոչինչ չի հանվել, ապա հայկական ժառանգությունը պաշտպանելու կամ փրկելու միջոցներ գոնե այսօր կա՞ն։

-Ո՞ւմ ձեռքից։ Ադրբեջանիցների դեմքը բոլորս գիտենք։ Ես ո՞նց փրկեմ։

-Սրբազա՛ն, դատելով ադրբեջանցիների՝ ավելի վաղ տարածած տեսանյութերից՝ պե՞տք է սպասել Արցախի հայկական եկեղեցիների պղծման, լիակատար ոչնչացման  կամ ալբանականացման նոր ալիքի։

-Միանշանակ, որովհետև Ադրբեջանը նախօրոք պլանավորած ծրագիր է իրականացնում։

-Սրբազա՛ն, Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր-մշակութային ժառանգության հիմնահատակ ոչնչացման և յուրացման ֆոնին ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքը։ Որքա՞ն առարկայական և Ադրբեջանի վանդալիստական հակումներն իրապես զսպող են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողությունները։

-Գիտե՞ք, ժողովրդական ասացվածք կա. ամեն ինչ լինելուց, ավարտվելուց հետո նոր ուզում են ինչ-բան անել, որի կարիքն այլևս չկա, որովհետ նախօրոք խնդրում էինք նո՛ւյն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, նո՛ւյն ՄԱԿ-ի կառույցներին։ Բայց որևէ մեկն արձագանք չտվեց։ Նո՛ւյն կաթոլիկ եկեղեցու պետը, բոլորն՝ անխտիր։ Բոլորն էլ արժանի են պարսավանքի, բոլորն՝ անխտիր։ Եվ որևէ մեկը չկա, որ ձեռքը դնի խղճի վրա և ասի՝ «Գիտե՞ք, ես ամեն ինչ արեցի, բայց չստացվեց»։ Սո՛ւտ է։

Իրենք բոլորն էլ կցորդված աշխատել են ի վնաս մեզ, որպեսզի մենք ի վերջո դուրս գանք Արցախից։ Հիմա կարող է ՄԱԿ-ն էլ մտնել Արցախ, հատուկ տիեզերագնաց էլ բերեն-կանգնեցնեն, վերևից նկարեն, թե ինչ է տեղի ունենում։ Այդ ամենը հնարավոր է անել, բայց բոլոր քայլերն արդեն ուշացած են։ Ազգը մորթվել է, տեղահանվել իր բնօրրանից։ Դրանից հետո իրենք խոսում են։ Այդ խոսքերն այլևս պետք չեն։ Դա վերքի վրա աղ լցնել է։

-Սրբազա՛ն, կցանկանայի կանգ առնեիք հատկապես Գանձասարի և Ամարասի վանական համալիրների ժառանգության վրա։ Հոգևոր երկու կենտրոններից առաջինում երբեք թուրքի ոտքը չի եղել, իսկ Ամարասի վանական համալիրում Մեսրոպ Մաշտոցը դեռևս 5-րդ դարասկզբին   բացել է Արցախի առաջին դպրոցը։

-Այդ երկու համալիրներում էլ պատրաստի ամեն ինչ կա՝ և՛ աղվանաուդիական եկեղեցու համար, և՛ ոչնչացնելու համար, և՛ ինչու ոչ՝ մարդկանց ցույց տալու համար՝ տեսեք-տեսեք, թե ինչպես ենք պահպանում այդ եկեղեցիները՝ զուտ լրագրողների և դիտորդների համար։

Ադրբեջանցիներն ամեն ինչի գնալու են։ Որտեղ մարդկային աչքից հեռու է, ոչնչացնելու են։ Ինչ որ քրիստոնեական է, հայկական է, ոչնչացնելու են։ Դա մեզ համար արդեն խորթ չէ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չսպասեք, որ պետդեպն Ադրբեջանին կասի՝ աչքիդ վերև սև հոնք կա

Հաջորդ գրառումը

Հռոմի ստատուտը՝ Ռուսատանի հետ պաշտոնապես թշնամանալը վավերացվեց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

Հռոմի ստատուտը՝ Ռուսատանի հետ պաշտոնապես թշնամանալը վավերացվեց

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական