Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նոր անուններ» միջազգային փառատոնը ներկայացնելու է 50 շնորհալի երաժիշտ կատարողների

06/12/2022
- Մշակութային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակույթի գործիչների ընկերակցություն» ՀԿ-ն դեկտեմբերի 10-13-ը կանցկացնի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 11-րդ միջազգային փառատոնը:

2022 թվականին պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին  կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Իրանի շուրջ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 11-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Դեկտեմբերի 11-ին և 12-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսը կունկնդրի պատանի երաժիշտների մենանվագ կատարումները։

Փառատոնի  հանդիսավոր փակումը և պատանի մենակատարների ելույթը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի  ղեկավարությամբ, տեղի կունենա դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մեծ Բրիտանիայից ժամանած «Վեսթմինսթեր» լարային քառյակն առաջին անգամ Երևանում կկատարի Է․ Էլգարի «Ինտրոդուկցիա և ալլեգրո» ստեղծագործությունը՝ քառյակի և նվագախմբի համար։

Փառատոնի շրջանակում մասնակիցների համար կկազմակերպվի մշակութային ծրագիր, որը հնարավորություն կընձեռի օտարազգի պատանիներին մոտիկից ծանոթանալու Հայաստանին.  պատանիները  կայցելեն  պատմամշակութային և տեսարժան վայրեր:

Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն փառատոնի դիպլոմներով։

Այս տարի ևս փառատոնի հյուրեկ երաժիշտների շարքում հայազգի շնորհաշատ պատանիներ են, որոնք փառատոնի շնորհիվ կապվում են իրենց արմատներին, հայրենի երկրին ու մշակույթին։

Արձանագրենք նաև, որ իններորդ տարին անընդմեջ «Նոր անուններ» ծրագրի սաները ամերիկյան աստղերի հետ մասնակցում են «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի՝ Նյու-Յորքում կազմակերպվող ամենամյա բարեգործական գալա համերգներին, որոնց արդյունքում հավաքված միջոցներն ուղղվում են Հայաստանի մարզեր։

«Նոր անուններ» ծրագրի նախագահն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դուռը փակվել է 2 տարեկան երեխայի վրա, փրկարարը ճոպանով 9-րդ հարկից իջել է ու մտել բնակարան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է՝ Լաչինի միջանցքում որևէ ներկայացվածություն ունենալու՝ ընդհուպ գոնե հեռվից դիտարկում կատարելու համար. ռազմական փորձագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դուք չունեք նավթ, չունեք գազ, գուցե հենց այդ պատճառով էլ Արցախում տեղի ունեցածը որոշներին հետաքրքիր չէ. «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմի ֆրանսիական ցուցադրությունները

27/01/2026
Մշակութային

Վարդանյան եղբայրների կրկես — XTREME Միջազգային մակարդակի էքստրեմալ կրկեսային շոու

27/01/2026
Կինո-Թատրոն

Անդրանիկ Խաչատրյանը լքել է Կապանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը

16/01/2026
Մշակութային

«Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդես` նվիրված Սուրբ Ծննդին

12/01/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է՝ Լաչինի միջանցքում որևէ ներկայացվածություն ունենալու՝ ընդհուպ գոնե հեռվից դիտարկում կատարելու համար. ռազմական փորձագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական