Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մահացել է Թինա Թերները

83 տարեկանում մահացել է երգչուհի Թինա Թերները։

Ռոք-ն-ռոլի թագուհին մահացել է Շվեյցարիայի Ցյուրիխի մոտ գտնվող իր տանը, երկարատև հիվանդությունից հետո:

Մտերիմ ընկերների և ընտանիքի համար տեղի կունենա հոգեհանգստի արարողություն:

Թերները ծնվել է 1939 թվականին, նոյեմբերի 26-ին, Նաթբուշում. Թենեսի, ԱՄՆ։

Երգչուհին մեծ անուն է ձեռք բերել 1960-ականներից՝ որպես Ike & Turner Revue խմբի երգչուհի, բայց հետագայում սկսել է հանդես գալ միայնակ:

Նրա ամենամեծ հիթերը ներառում են «What’s Love Got To Do With It», «Private Dancer» և «The Best»: