Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԹՄՄ-ն ամփոփում է 2023 թվականը

28/12/2023
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Թեքեյան մշակութային միության համար 2023 թվականն աչքի ընկավ արգասաբեր գործունեությամբ և նոր ձեռքբերումներով։  Միությունը բազմաթիվ միջոցառումների կազմակերպմամբ նպաստեց մշակութապահպանությանը, հայրենիք-սփյուռք կապի ամրապնդմանը։

Դեռ տարեսկզբին ՀԹՄՄ-ն կազմակերպեց ասեղնագործության վարպետներ Ծովակ Գանթարեաանի, Հուրի և Սալպի Իփեքճյանների և Աիդա Սանթուրյանի՝ «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը։ Ցուցադրվեց շուրջ երկու հարյուր աշխատանք, որոնցում արտացոլված էին հայկական ասեղնագործության նրբագեղ և յուրահատուկ կողմերը, դարերի պատմություն և նշանակություն ունեցող ասեղնակարերը։

«Մետաքսե գարուն» խորագրով ցուցադրությամբ ներկայացվեց նկարիչ-ստեղծագործողներ Արմենուհի Սաղդասարյանի, Գոհար Մաճկալյանի և Թանիա Մազեճեանի շուրջ 50 բատիկ աշխատանք։ Դրանք ներկայացնում էին հեղինակների ինքնատիպությունն ու թեմատիկ ուղղությունները՝ ազգային խորհրդանիշների գործածմամբ հայոց պատմություն և մշակույթ, հայկական տառարվեստ և մանրանկարչության առանձնահատկություններ՝ բատիկի նոր տեխնիկաների բացահայտմամբ և կիրառմամբ։

Ասեղնագործ և բատիկ հեղինակային և եզակի աշխատանքներն այսօր էլ ցուցադրվում են ՀԹՄՄ մշակութային հարթակում՝www.oasisart.am. Դա հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ հայազգի հայտնի ստեղածոգործողներին, այլև առցանց գնել դրանք:

Միությունը կազմակերպեց գրքերի շնորհանդեսներ և ֆիլմերի դիտումներ․ կայացավ կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանի՝ «Կինոռեժիսորի իմ հուշերն ու խոհերը» գրքի շնորհանդեսը և «Մեր Արմենակը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը․ ֆիլմ՝ արգելված անվան՝ Թուրքիայում ձախակողմյան կուսակցության պարագլուխ Արմենակ Բաքրճյանի (Օրհան Բաքըր) մասին

Կայացավ հայ անվանի գործարար և բարերար, հրապարակախոս Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ Ռուբեն Գրիգորյանի՝ «Իմ որդին գնում է պատերազմ» գրքի շնորհանդեսը։

ՀԹՄՄ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանակիր, «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակակիր, խմբագիր, մատենագետ, հրատարակիչ Ժիրայր Դանիելյանին նվիրված՝ «Անկրկնելի Ժիրայր Դանիէլեանը» գրքի շնորհանդեսը կարծես յուրատեսակ գնահատական լիներ նրա ծառայությանը հայ մշակույթին, դպրոցին, հայ համայնքին և ամենատարբեր ոլորտներին։

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը կազմակերպեց նաև ականավոր պետական գործիչ, գիտնական, ՀԹՄՄ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանակիր Ֆադեյ Սարգսյանի 100-ամյակին նվիրված երեկո։  Ձեռնարկի նպատակն էր արժևորել և ըստ արժանվույն գնահատել
Խորհրդային Միության ու նրա սահմաններից դուրս մեծ համբավ ունեցող գործչին, հզոր անհատականությանը։

Միությունն իրականացրեց նաև սպասված և մեծ հեղինակություն վայելող ամենամյա «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը՝ գնահատելու և խրախուսելու մշակույթի և գիտության տարբեր բնագավառների լավագույններին։

Այս տարի մրցանակ հանձնվեց 4 անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ և Դեկորատիվ-կիրառական արվեստ։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 55 մասնակից. հանձնաժողովն ընտրել է նրանցից լավագույններին:

Ի դեպ, «Կերպարվեստ» անվանակարգի հաղթող գեղանկարիչ Մելքոն Հովհաննիսյանի «Մոռացված մեղեդի» խորագրով ցուցահանդեսի բացմամբ Միությունն ամփոփեց մշակութային տարին։

Հարկ է ընդգծել, որ Միությունը շարունակում է հայապահպանությանն ու հայ մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերը։ Այդ շրջանակներում ստեղծվել է www.oasisart.am հարթակը, որում համախմբվել են ժամանակակից ստեղծագործողներ՝ գեղանկարիչներ, մշակույթի տարբեր ոլորտների վաստակաշատ հեղինակներ։ Հարթակում ցուցադրված են նրանց հեղինակային, ձեռագործ և եզակի ստեղծագործությունները՝ գնելու հնարավորությամբ։

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունն արդենիսկ նախանշել է ծրագրեր և անելիքներ, որոնք իրագործելու է 2024 թվականին՝ ի նպաստ հայապահպանության, հայկական մշակույթի զարգացման և տարածման։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փոքրոգի, «մելկի խուլիգանի» դերի մեջ մտած իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի հետ կապված ամեն ինչ ոչնչացնելու համար

Հաջորդ գրառումը

Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումից հետո երկու հայ է ձերբակալվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Կառավարության նիստ. օրակարգում 39 հարց է, 35-ը չի զեկուցվում, ևս 2 հարց գաղտնի է 

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման վրա. Արարատ Միրզոյան

20/11/2025
Հաջորդ գրառումը

Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումից հետո երկու հայ է ձերբակալվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական