Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կհրատարակվի Թոթովենցի արգելված վեպը՝ «Բաքու»-ն․ դրանում ոչ մի անգամ չի հիշատակվում Ադրբեջանը

13/04/2021
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Դաշնակցական տականքը»․ այսպես է անվանել ժամանակին մի  գրականագետ Վահան Թոթովենցին՝ «Բաքու» վեպը գրելու համար։ Արձակագրին ձերբակալել են ու գնդակահարել, գիրքը՝ համարվել է արգելված և կորել  ընթերցողի սեղանից շուրջ 90 տարի։ Թոթովենցի արձակով տարված՝ բանասեր Հայկ Սիրունյանը համալսարանի առաջին կուրսում հայտնաբերում է, որ կա սիրելի հեղինակի մի գործ, որը դեռ չի կարդացել, անգամ չի էլ լսել դրա մասին․

 «Նման հրաշալի վեպ ունենք և չենք հրատարակել արդեն 90 և ավել տարի։ Հայ գրականագետներն էլ գրեթե չեն խոսել վեպի մասին, Թամրազյանի նման վիթխարի մարդու գրականագիտական աշխատություններում 2-3 տող կա ընդամենը, որ «Բաքու» վեպին է վերաբերում»,-ասում է Սիրունյանը։  

Վեպը բաղկացած է շուրջ 600 էջից։ Զրուցակիցս այն կարդացել է մի քանի անգամ, մեկը՝ վճարովի․ գումար է տվել մի ընկերության, որպեսզի գիրքը տանի տուն։ Այդ շրջանում Բաքուն կարելի է գտնել միայն Ազգային գրադարանում՝ սահմանափակ օրինակով, տեղում կարդալու պայմանով։ Եզակի օրինակով եռահատոր վեպը կորցնելու դեպքում պետք կլիներ վճարել մի քանի հարյուր հազար դրամ․

«Վեպում նկարագրվում է, որ հայերը շատ ավելի մեծ ազդեցություն ունեն Բաքվում, քան թուրքերը։ Մենք այս գրքից էլ կարող ենք ընկալել, որ Բաքուն Ադրբեջան չէ, իսկ ադրբեջանցին՝  կովկասյան պարզունակ թուրքն է։ Վեպի ոչ մի էջում, ոչ մի տողում  չենք հանդիպում Ադրբեջան բառը»։

Հայկ Սիրունյանի առաջարկը՝  վերահրատարակել երեք հատորանոց վեպը, ընդունել է Էդիթ Պրինտ հրատարակչությունը։ Հրատարակչության վաճառքի և մարքեթինգի ավագ մասնագետ Դավիթ Սամվելյանն ասում է՝ հիմա ընթանում է նախավաճառքը, արձագանքը սպասվածից մեծ է։ Ինչպես հարյուր տարի առաջ, այսօր էլ արձագանքները միայն դրական չեն․

«Անհիմն մեղադրանքներ սկսեցին նաև հնչել, օրինակ, որ այս գիրքը պետք է անվճար տպագրենք, տարածենք մարդկանց շրջանում, բաժանենք, բայց դա ասում են մարդիկ, որոնք գրահրատարակչության ոլորտից գաղափար չունեն։ Մենք անգամ քննարկել ենք ղեկավարության հետ, որ գինը ցածր դնենք։ Մյուս քննադատությունը շապիկի մասով էր, շատերին թվում էր, թե հին շապիկն ենք թողել, բայց ուղղակի շապիկը որոշել ենք հնաոճ անել, որպեսզի գրքի շունչը փոխանցի»։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում անդրադառնալով վեպի բովանդակությանը՝ Դավիթ Սամվելյանն ասում է՝ լավ կլիներ, որ այն, ինչ անում ենք դրսում, ուրիշի երկրում, անեինք մեր հայրենիքի համար․

«Բաքվում այնպիսի բիզնեսներ ենք ունեցել, շինարարություն ենք արել, իսկ էդ նույն շրջանում Երևանում ոչ մի բան չենք արել, Թիֆլիսում ու Բաքվում հայի անունը թնդում էր, լավ կլիներ նույնը անեինք մեր հայրենիքի համար»։

Վահան Թոթովենցի «Բաքու» վեպն ընթերցողի սեղանին կլինի մայիսի 15-ից, եռահատոր վեպը տպագրվելու է մեկ գրքով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն․ Արմեն Ավետիսյան

Հաջորդ գրառումը

«Երկու վիժվածք, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ ադրբեջանում: Մեկն ասում է՝ հայ մայրեր ձեր որդիներին փնտրեք դիահերձարաններում, մյուսը՝ մեր զոհված զինվորների սաղավարտներից ճեմուղի է կառուցում»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
Նորություններ

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Հաջորդ գրառումը

«Երկու վիժվածք, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ ադրբեջանում: Մեկն ասում է՝ հայ մայրեր ձեր որդիներին փնտրեք դիահերձարաններում, մյուսը՝ մեր զոհված զինվորների սաղավարտներից ճեմուղի է կառուցում»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական