Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կեսդարյա «Հորովելը» ելույթ կունենա Երևանում

31/10/2022
- Մշակութային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 17-ին Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակից իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանը կավարտի Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը։ Անսամբլի կեսդարյա պատմությունն ամփոփում է հայ ժողովրդական երգի և պարի յուրօրինակ բեմական մշակումներ, որոնք արտիստների արդեն մի քանի սերունդ մեծ նվիրումով ներկայացնում է հանդիսատեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։

Անսամբլի ակունքներում կանգնած են  այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ` Գրիգոր Հախինյանը, որը եղել է անսամբլի առաջին գեղարվեստական ղեկավարը, Վանուշ Խանամիրյանը, Ազատ Ղարիբյանը, Վաղարշակ Կոտոյանը:

Շուրջ 20 և ավել տարի գլխավոր բալետմայստերը եղել է ՀՀ վաստակավոր արտիստ Խաչիկ Մարգարյանը: «Հորովելը» հյուրախաղերով հանդես է եկել 25-ից ավելի երկրներում:

Նոյեմբերի 17-ին Երևանում կներկայացվեն անսամբլի վերջին տարիների նոր պարային բեմադրություններ, աշուղական և գուսանական երգի նոր կատարումներ։ Մինչ այդ՝ հոկտենբերի 21-ին, Գյումրիում և նոյեմբերի 4-ին, Վանաձորում, «Հորովելը» ներկայացել է համերգային ծրագրով:

Երևանյան համերգին գեղարվեստական ողջյուններով հանդես կգան վաստակավոր կոլեկտիվներ Հայաստանի պարի պետական անսամբլը, «Բերդ» պարային անսամբլը, «Բարեկամություն» պարարվեստի պետական անսամբլը, ՀՀ ՊՆ «Սարդարապատ» անսամբլը, ինչպես նաև Թովմաս Պողոսյանը, Արսեն Գրիգորյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախն այսօր ընդվզեց, ճիշտ այնպես, ինչպես 1988-ի փետրվարի 20-ին

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ Դումանյանը չի կատարում Արայիկ Հարությունյանի հանձնարարականը

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ֆոտոշարք. Թերլեմեզյանցիների լավագույն աշխատանքների ցուցահանդես

03/11/2025
Մշակութային

Ադրբեջանը ոչնչացնում է օկուպացված Արցախի Սբ. Ներսես Մեծ եկեղեցին

30/10/2025
Մշակութային

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է Աիդա Ազնավուր-Կառվարենցը

22/10/2025
Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ Դումանյանը չի կատարում Արայիկ Հարությունյանի հանձնարարականը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական