Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իր տեսքով ու բովանդակությամբ բացառիկ «Հավերժական Հայաստանը» Ֆրանկֆուրտում օտարազգիներին զարմանք ու հիացմունք է պատճառել

26/10/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ, Մշակութային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հավերժական Հայաստան» ժողովածուն ներկայացվել է հոկտեմբերի 19-23-ը Ֆրանկֆուրտում անցկացված գրքի միջազգային ցուցահանդեսին։ Ժողովածուն ներկայացրել են Թեքեյան մշակութային միության անդամ, ՀԲԸՄ վարչության անդամ, Բուենոս Այրեսի «Սարդարապատ» պարբերականի գլխավոր խմբագիր, արգենտինահայ Սյուզաննա Տեր-Կարապետյան-Նահապետյանն ու գրքի գաղափարի ու լույս ընծայման հեղինակ Ալեքս Նահապետյանը։

«Հավերժական Հայաստան» ժողովածուի երկարությունը 70 սմ է, լայնությունը՝ 50, հաստությունը՝ 20։ Քրիստոսից առաջ 188 թվականից սկսած՝ հայ ժողովուրդն ինչ ճանապարհ է անցել, ինչ դժվարություններ է տեսել, ինչպիսի մշակույթ, ազգային հոգեւոր արժեքներ է ստեղծել, պատմական ինչ ճանապարհ է անցել, ինչպես է պայքարել, դեգերել, ինչպես է պահպանել ազգային ինքնությունը, քրիստոնեական հավատը, լեզուն, մշակույթը, այս ամենը 41 հիմնական փաստաթղթերով ներկայացված է «Հավերժական Հայաստան» ժողովածուում։ Գիրքը տպագրվել է 991 օրինակով։ Ուսումնասիրվել են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու այլ երկրների ավելի քան 20 արխիվները,  մանրամասնորեն հետազոտվել են Հայաստանին ու հայ ժողովրդին առնչվող փաստաթղթեր, որոնց ընտրությունն ու մեկնաբանությունը վստահվել են հայոց պատմության երկու մասնագետի։ Նրանցից մեկը հին ու միջին դարերի  մասնագետ,  Սորբոնի համալսարանից  Ջուսթո Թրաինան է, մյուսը՝ Ալդո Ֆերարին՝ հայ ժամանակակից պատմության մասնագետ՝ Վենետիկի համալսարանից։ Նրանց օգնել են եւս երկու դոկտոր-պատմաբան՝ Իտալիայից։ Նրանցից Պաոլո Լուկան 2019 թվականին եկել է Երեւան՝ մի քանի փաստաթղթերի հետ կապված որոշ հարցերով դիմել Մատենադարանին։

«Հավերժական Հայաստան» գրքի պատրաստմանն Ալեքս Նահապետյանին մեծապես օգնել է Միգել Հուգեդը։ Գրքի փաստաթղթերն ուսումնասիրողներից մեկն էլ պատմաբան Ինմակոլատա Էրամոն է։

Ժողովածուի մի մասը ներկայացնում է հայ ժողովրդի քաղաքական  զարգացման պատմությունը՝ սկսած Մեծ Հայքի անկախ թագավորության հիմնադրումից՝ Ք.ա. 188 թ., մինչեւ 1400 թվական՝ Լենկթեմուրի ներխուժումը՝ Կովկաս։ Փաստաթղթերի կեսը գրաբարով է, մյուս մասը՝ հին  հունարեն, լատիներեն, միջնադարյան ֆրանսերեն։ 21 փաստաթուղթ, որ քարտեզներ են,  գրքեր,  գրված են գրաբար, ժամանակակից հայերեն, նաեւ՝ ռուսերեն, ֆրանսերեն, օսմաներեն։ Դրանք թվագրված են 16-րդ դարից մինչեւ մեր ժամանակներ։ 

Բոլոր 41 փաստաթղթերը՝ բնօրինակի չափսերով, տեսքով ու գործածված նյութի բացարձակ նմանությամբ են պատրաստվել ու հավաքվել գրքում։ Եթե բնօրինակը մետաքս է, ուրեմն պատրաստվել է ճիշտ նույն փաստաթուղթը՝ մետաքսից, մագաղաթ է՝ մագաղաթից։ Աղոթագրքի էջը քայքայվել-ծակվել է, ուրեմն կրկնօրինակը պատրաստվել է նույնությամբ։

Սյուզաննա Տեր-Կարապետյան-Նահապետյանը Ֆրանկֆուրտից Azg.am-ին հայտնեց, որ օտարազգի շատ այցելուներ են հետաքրքրվել «Հավերժական Հայաստան» գրքով։ Բոլորը հիացմունք ու զարմանք են ապրել՝ տեսնելով գրքի ավանդական, դասական օրինակից խիստ տարբեր, իր բովանդակությամբ ու տեսքով չափազանց գրավիչ «Հավերժական Հայաստանը», որի վրա դրոշմված է Հայաստանի Հանրապետության զինանշանը։

«Աշխարհի 100 երկրների գրահրատարակությունները ներկայացնող բազմաթիվ տաղավարների ընտրանու մեջ «Հավերժական Հայաստանն» իր տեսակով ու չափսերով եզակի էր։ Ես և որդիս մանրակրկիտ ներկայացրինք օտարազգիներին, թե որքան կարևոր տեղեկություններ է պարունակում գիրքը Հայաստանի պատմության մասին՝ 41 փաստաթղթեր, որոնք հայ ժողովրդի անցած ճանապարհի ապացույցներ են։ Շատերին զարմանք պատճառեցին այդ փաստաթղթերը։

Մեր տաղավարը Հայաստանի ազգային տաղավարի դիմացն էր։ Ամբողջ ընթացքում Հայաստանի ներկայացուցիչների հետ ջերմ հարաբերությունների մեջ ենք եղել։ Երբ ցուցահանդեսն ավարտվեց, ու ստիպված էինք բաժանվել, Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներից մեկն ինձ ասաց՝ շնորհակալություն, որ մեզ վերադարձրիք հայ զգալու պատիվը։ Վահան Թեքեյանի խոսքերը մենք Արգենտինայում հաճախ ենք օգտագործում։ Ինձ համար չափազանց հաճելի էր այդ բառերը լսել Հայաստանի հայերից։

Ես ու որդիս այնքան դրական հույզեր ստացանք, որ լցվեցինք հավատով՝ մի օր «Հավերժական Հայաստանում» զետեղված պատմություններն իմանալու են աշխարհի բոլոր ծագերում, բոլորը պետք է իմանան Հայաստանի, հայ ժողովրդի անցած դառը, բայց հավերժական ճանապարհի մասին»,-Ֆրանկֆուրտից Azg.am-ին պատմեց տիկին Սյուզաննան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային և կընդունի ճանապարհային քարտեզ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ

Հաջորդ գրառումը

Ասկերանում 15 բազմաբնակարան շենքերից 10-ը շուտով պատրաստ կլինի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Հաջորդ գրառումը

Ասկերանում 15 բազմաբնակարան շենքերից 10-ը շուտով պատրաստ կլինի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական