Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանական հանդեսը Հայաստանի մասին

03/04/2021
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանիայում հրատարակվող «Շնելլեր. Մերձավոր Արեւելքի քրիստոնեական կյանքի մասին» հանդեսը (լույս է տեսնում գերմաներեն եւ անգլերեն) իր վերջին համարում 24 էջ է նվիրել Հայաստանին: Նախկինում ամսագրի կողմից ոչ մի թեմա այսքան մեծ ուշադրության չի արժանացել, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանն անգամ չի էլ պատկանում Մերձավոր Արեւելքին: Այնուամենայնիվ, անցյալ տարի Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմը խմբագրակազմին մտածելու տեղիք է տվել: Ինչպես նշված է խմբագրականում, «Մեր գործընկերներից ու ընկերներից շատերը Մերձավոր Արեւելքում հայկական արմատներ ունեն: Նրանց նախնիները վերապրել են 1915-ի ցեղասպանությունը եւ նոր տուն գտել Սիրիայում ու Լիբանանում: Նրանց համար նույնպես պատերազմը հին վերքեր է բացել: Մենք ուզում էինք հասկանալ, թե ինչու համեմատաբար փոքր հողակտորի կորուստը մի ամբողջ ժողովրդին գցում է հավաքական հուսահատության մեջ: Այս համարում հայերը Գերմանիայից, Դուբայից, Երուսաղեմից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայից եւ, իհարկե, Հայաստանից, գրում են, թե այսօր ինչ է նշանակում հայկական ինքնություն: Հասկանալի է, որ որպես ժողովուրդ բնաջնջվելու հավաքական տրավման տակավին շատ առկա է: Եվ պարզ է նաեւ, որ այն մարդիկ, որոնք չունեն հայկական ծագում, չեն կարող դա չափել խորքով: Բայց այն, ինչ մենք կարող ենք անել, լսելն է: Յուրաքանչյուրը, ով կլսի մեր հայ եղբայրներին ու քույրերին, կցնցվի, թե որքան քիչ գիտենք հայոց պատմության մասին: Լսելը մեր նվազագույն պարտքն է նրանց հանդեպ: Միայն այդ դեպքում մենք գաղափար կունենանք, թե այս պատերազմն ինչ է նշանակում նրանց համար եւ միասին կսգանք երկու կողմերի կորուստների համար»:

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էլիս Քելեփրայզ. խորը արմատներով՝ երկու մշակույթներում

Հաջորդ գրառումը

«Պատերազմի աչքերը». ցուցահանդես

Համանման Հոդվածներ

Իրավունք

Հաշվեհարդար-դատավարությունն ավարտվել է. նոյեմբերի 3-ին Բաքվում կներկայացնեն վճիռը

01/11/2025
Միջազգային

Բաքուն պաշտոնապես հաստատել է` Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք գագաթնաժողովին

31/10/2025
Նորություններ

Կոչուբաևը վերադառնում է իր բնականոն աշխատանքային գործունեությանը

31/10/2025
Միջազգային

Հայաստանը չի կատարել ղարաբաղցի փախստականների վերաբերյալ հանձնարարականները. Եվրոպայի խորհրդի մարմին

31/10/2025
Հաջորդ գրառումը

«Պատերազմի աչքերը». ցուցահանդես

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական