Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գառնիի ձորում հայտնաբերված շինության հատվածը ոչ այլ ինչ է, քան Սահակդուխտի երաժշտական դպրոցը

30/05/2021
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2019 թ. դաշտային հնագիտական-հետազոտական աշխատանքների ժամանակ Գառնի գյուղի տարածքում, հանրահայտ տաճարի ստորին մասում, Ազատ գետի կիրճում, ձորամիջյան ճանապարհի եզրին հայտնաբերվեցին անհայտ ծագմամբ սրբատաշ բազալտի մեծածավալ քարերից, չոր շարվածքով կառուցված շինության հետքեր: Պահպանվել է ընդամենը շարվածքի մի փոքր հատված (4,0 մ երկարությամբ և 2,5 մ բարձրությամբ), իսկ մնացած մասը ջրագծի անցկացման պատճառով լցված է հողալիցքով: Այս մասին գրում  qahana.am-ը:

Նախնական գնահատականն այնպիսին է, որ այն ժամանակակից պետք է լինի Գառնիի ամրոցի շինությանը, քանի որ շարվածքն ու քարերը նույնատիպ են: Ենթադրվում է, որ սկզբնապես՝ դեռևս վաղ միջնադարում, շինությունը ծառայել է որպես անցակետ-պահակակետ՝ գյուղ մտնող ձորամիջյան ճանապարհին: Գառնին, լինելով արքունական կալվածք, բնական է, որ պաշտպանված էր բոլոր կողմերից և ուներ անցակետեր:

Հետագայում՝ 8-րդ դարի առաջին քառորդում, կարծում ենք, որ շինությունը վերանորոգումից հետո վերածվել է երաժշտական դպրոցի, երբ այստեղ է տեղափոխվել Սահակդուխտ կույսը: Վերջինս, հասած տեղեկություններով, առաջին կին բանաստեղծուհին է, երաժշտության առաջին ուսուցչուհին ու կին երաժիշտը: Նա ոչ միայն շարականների տեքստերն ու եղանակներն է գրել, այլև դրանք սովորեցրել է աշակերտներին: Նրա մասին, ցավոք, քիչ տեղեկություններ կան, նրան հիշատակում է միայն 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը:

Սահակդուխտը եղել է Դվինի կաթողիկոսարանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավագերեց Սահակի դուստրը, նշանավոր գիտնական, շարականագիր Ստեփանոս Սյունեցու քույրը։ Նրանք՝ քույր և եղբայր, կանոնավոր կրթություն են ստացել և սերտ կապեր ունեցել կաթողիկոսարանի հետ: Անշուշտ, Սահակդուխտը նախնական ուսումը ստացել էր հորից և ավագ եղբորից: Վերջինս «կարգում և շարում» էր շարականները, կարգավորում էր ժամակարգությունը, դասավորում հայ հին երաժշտության ձայներն ու եղանակները՝ հարստացնելով մեր հոգևոր երգը: Նա Սյունյաց և Մաքենյաց վարդապետարան կոչված բարձրագույն դպրոցներում սովորեցնում էր հայոց ախորժալուր եղանակները:

Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ Սահակդուխտը մանուկ հասակից ստացել է «զվարս կուսութեան» և, առանձնանալով Գառնիի ձորի մի քարայրում, ապրել է ճգնակեցությամբ և այդտեղ էլ կնքել իր մահկանացուն: Պատմիչը, խոսելով Ստեփանոս Սյունեցու մասին, հաղորդում է հետևյալը. «Սա մի քույր ուներ, որ մանկությունից ընդունել էր կույսի վարքը, առանձնացել էր Գառնու ձորի մի քարայրում և կյանքն անցկացնում էր անտանելի ճգնակեցությամբ. նրա անունը Սահակդուխտ էր: Նա շատ հմուտ էր երաժշտության արվեստին, որը և սովորեցնում էր շատերին՝ վարագույրի տակ նստած, նաև ստեղծեց բազմաթիվ քաղցրեղանակ կցուրդներ ու մեղեդիներ, որոնցից մեկը նվիրված է սուրբ Մարիամին, որն իր անունով հորինեց»:

Ինչպես վերը նշվեց, Սահակդուխտը հորինել է հոգևոր երգեր՝ շարականներ, կցուրդներ և այլ «քաղցրեղանակ» մեղեդիներ ու Աստվածամորը ձոնված մի ակրոստիկոս aերգ, որտեղ Աստվածածնին անվանել է «հոգևոր անդաստան», «համապայծառ ծաղիկ», «հոգեհոս անձրև», «չկիզվող մորենի» և այլն:

Ղևոնդ Ալիշանը հրապարակել է այդ երգի առաջին տան մի տարբերակ, իսկ երգի ամբողջական բնագիրը հետագայում հայտնաբերել ու 1951 թ. «Հասկ» ամսագրում հրապարակել է եպիսկոպոս, բանասեր Նորայր Պողարյանը (Ծովական):

Այդ սքանչելի բանաստեղծությունը նա հայտնաբերել էր Անթիլիասի Մայր Աթոռի հմր.1741 ձեռագրում՝ գրված Աղթամարում, 1499 թ., որի գրիչը եղել է Մաթևոս կրոնավորը, Խոնձայի և Կարապետի որդին:

Սըրբուհի՛ Մարիամ,

Անապական տաճար

Եւ կենարար բանին ծընող և մա՛յր,

Օրհնեա՛լ ես դու ի կանայս,

Բերկրեալ Տիրամայր և Կո՛յս:

Սահակդուխտի մյուս ստեղծագործությունները հայտնի չեն։ Ենթադրվում է, որ մեզ հասած շարականների, հատկապես «մեծացուսցէ»-ների մի մասը նրա գրչի արգասիքն է։ Որոշ բանասերների կարծիքով՝ նրանն է նաև Վահան Գողթնացուն նվիրված հայտնի շարականը, որն ավանդաբար վերագրվել է վերջինիս քրոջը՝ Խոսրովիդուխտին։

Հետաքրքիր է, որ Սահակդուխտը աշակերտներին ուսուցանել է վարագույրի ետևում նստած։ Ինչո՞ւ. թողնենք ընթերցողների պատկերացումներին:

Կարծում ենք, որ Գառնիի ձորում հայտնաբերված շինության հատվածը ոչ այլ ինչ է, քան Սահակդուխտի երաժշտական դպրոցը, իսկ նրա կեցության քարանձավը այս շինությունից հեռու չէ, մոտ 100 մ արևմուտք, բարձր քարափների մեջ, որը դեռ այսօր էլ տեղացիները անվանում են «Ճգնավորի քարայր»:

Ստեփանոս Օրբելյանի հաղորդմամբ՝ Սահակդուխտը «մեռավ ու այնտեղ էլ թաղված է գերեզմանոցում, որից շատ բժշկություններ են լինում»: Այդ շինությունից ոչ հեռու, արևելյան մասում, կիրճի դարավանդներից մեկում Գառնիի հին գերեզմանոցներից մեկն է, որտեղ էլ հավանաբար հանգչում է մեծանուն երգահանի ու երգչուհու մարմինը:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

գիտաշխատող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հեղափոխականներին», ուղիղ եւ փոխաբերական իմաստով, պետք է աղբամանն ուղարկել. Ստեփան Դանիելյան

Հաջորդ գրառումը

Հոդվածաշար․ 100 տարի առաջ՝ 1921թ․ Կոստանդնուպոլսում չորս հայկական կուսակցությունների միավորմամբ հիմնադրվեց Ռամկավար Ազատական կուսակցությունը -մաս 7(1)

Համանման Հոդվածներ

Իրավունք

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

19/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանին ձերբակալելու պատճառը.  Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնում է Թուրքիային. միջնորդը Գռզոն է

19/06/2025
Միջազգային

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025
Նորություններ

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025
Հաջորդ գրառումը

Հոդվածաշար․ 100 տարի առաջ՝ 1921թ․ Կոստանդնուպոլսում չորս հայկական կուսակցությունների միավորմամբ հիմնադրվեց Ռամկավար Ազատական կուսակցությունը -մաս 7(1)

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Իրավունք

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

19/06/2025

Երկու հայկական պետություններում` Արցախում ու Հայաստանում միլիարդների ներդրումներ արած հայազգի գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամսով: Մինչև ուշգիշ՛եր տևած դատական...

ԿարդալDetails

Սամվել Կարապետյանին ձերբակալելու պատճառը.  Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնում է Թուրքիային. միջնորդը Գռզոն է

19/06/2025

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական