Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կկայանա «Կոմիտասին 151» խորագրով համերգ՝ նվիրված հայ երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին։
Համերգին հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։
Համերգը կազմակերպել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:
Համերգային ծրագրում հնչելու են կոմիտասյան մաքրամաքուր ստեղծագործություններ: