Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արտույտ». Փարաջանովի 100-ամյակին նիրված նոր հավաքածու

08/11/2024
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարիներ առաջ ստեղծված հայկական շարֆերի «Արտույտ» բրենդի հիմնական գաղափարը հայկական արվեստը ճանաչելի դարձնելն է: Իրողությունները ցույց են տալիս՝ հիմնադիրներին դա հաջողվեց, ավելին՝ հայկական արվեստը նաև միջազգային ասպարեզում է ճանաչելի դառնում այդ թվում նաև իրենց շնորհիվ:

Այդպես, Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում «Արտույտ»-ը ներկայացավ «Փարաջանով 100» նոր հավաքածուով, որն արժանացավ ամենաբարձր գնահատականի: Եվ ահա հավաքածուն առաջին անգամ կներկայացվի նաև Հայաստանի ազգային պատկերասրահում՝  նոյեմբերի 15-ին։

Նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն «Արտույտ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արևիկ Առաքելյանն ասաց՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համագործակցում են շուրջ յոթ տարի։ «Ի սկզբանե ունեցել ենք մետաքսե շարֆերի հավաքածու՝ Փարաջանովի կոլաժների հիման վրա։ Այս տարի Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ։ Մենք ևս մասնակցեցինք մրցույթին։ Ընկերությունը 2017-ից տարին երկու անգամ մասնակցում է Միլանի նորաձևության շաբաթներին, ուստի որոշեցինք այնտեղ ներկայացնել Փարաջանովին նվիրված հագուստների և նոր շարֆերի հավաքածուն, կազմակերպել կինոդիտում՝ փարաջանովյան օր նվիրելով Միլանին»,-պատմեց Առաքելյանն ու հավելեց՝ երկօրյա միջոցառմանը ցուցադրվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը, անցկացվել է դասախոսություն։ Այդ ամենը համակարգել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։ 

Ցուցադրությունը տեղի  է ունեցել Միլանի Բագատի Վալսեկի թանգարանում։Արևիկ Առաքելյանն ասում է, որ ցուցադրության վայրը պատահական չի ընտրվել։

«Միլանի Բագատի Վալսեկի թանգարանը ձևավորվել է երկու եղբայրների՝ Բարոն Ֆաուստոյի և Ջուզեպպե Բագատի Վարսեկի կողմից, ովքեր 19 -րդ դարի իրենց ընտանեկան տունը նեոռենեսանս  ոճով վերակառուցել են Միլանի կենտրոնում, կահավորել են 15-16- րդ դարի իտալական հավաքածուներով։ Իսկ մենք ընտրել էինք Փարաջանովի ավելի շատ ռենեսանսի ոճը, այդ իսկ պատճառով ընտրեցինք այդ թանգարանը»։

Միլանի միջոցառմանն անդրադարձել էին մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, Փարաջանովի մասին պատմող նյութերը տեղ են գտել գլխավոր էջերում։ «Պատասխանատվությունդ ավելի է մեծանում, երբ երկիր ես ներկայացնում, իսկ արձագանքերից հասկանալի է դառնում, որ նման համաշխարհային գիգանտին ներկայացնելը Հայաստանի  մշակութային հաղթանակն է»,- ասում է Արևիկ Առաքելյանը։

Փարաջանովը զարմացրել է իտալացիներին։ Միջոցառումից հետո տարբեր համադրողներ, արվեստագետներ «Արտույտ»-ին շնորհակալություն են հայտնել ցուցադրության համար՝ նշելով, որ ցուցադրության շնորհիվ ավելի լավ են ճանաչել Փարաջանովին, նրա արվեստը։ Եղել են այցելուներ, որոնց համար Սերգեյ Փարաջանովը բացահայտում է եղել։ 

Emerging Talents Milano ընկերության հիմնադիր Տարիել Բիշարյանի խոսքով՝ ցուցադրության շեշտը դրել են շարֆերի վրա, իսկ զգեստները ստեղծել են ցուցադրությունը լրացնելու, Փարաջանովի արվեստն ավելի լայն ներկայացնելու նպատակով։ Հագուստները վաճառքի համար չեն, իսկ շարֆերի մի մասը Փարաջանովի կոլաժների արտատպում են, մի մասն էլ ստեղծվել է՝ ոգեշնչված Փարաջանովի արվեստից։ 

«Շատ ուրախ ենք, որ ցուցադրությունն այնքան հաջողված է, որ այն արդեն Երևանում ենք ներկայացնելու։ Ցուցադրությանը Իտալիայից Հայաստան է ժամանելու մեր թիմը»,-ասաց Բիշարյանն ու տեղեկացրեց, որ Միլանում նաև թվային արվեստի ցուցադրություն են կազմակերպել, որի շրջանակում ինը իտալացի և մեկ հայ նկարիչ ներկայացրել են թվային արվեստ՝ ոգեշնչված Սերգեյ Փարաջանովից։ 

ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն էլ նշեց, որ Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումների իրագործման համար տրամադրվել է 1 մլրդ դրամի չափով գումար. «Մենք առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ, որ կարևոր է դուրս գալ հուշ-երեկոներից ու առաջարկել նոր մոտեցումներ, թե ինչպես է այսօրվա երիտասարդը, ՀՀ քաղաքացին յուրացնում, ընկալում Փարաջանովի ժառանգությունը, »- ասաց փոխնախարարը։

Նշենք, որ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում:

Երբ ամիսներ առաջ Հայաստան են բերվել Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի գլուխն ու ձեռքը, «Արտույտ»-ը Հայաստանի պատմության թանգարանին առաջարկել է բրոնզաձույլ քանդակի պատկերով շարֆեր արտադրել։ Նրանք համաձայնություն են ստացել Բրիտանական թանգարանից և շուտով շարֆերը կներկայացնեն հանրությանը։ Շարֆի դիզայները Քրիստինե Մկրտչյանն է։ Նա «Հերմես» ապրանքանիշի նկարչուհիներից մեկն է։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցուցադրություն` նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին

Հաջորդ գրառումը

Նոյեմբերի 10-ին Հայաստանի և Սփյուռքի բոլոր եկեղեցինում կկատարվի համահայկական աղոթք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պատճառները մեզ համար անհասկանալի են. կայցելեմ Վրաստան եմ՝ հայկական կոնյակի արտահանման խնդիրը տեղում լուծելու. Պապոյան

15/05/2025
Նորություններ

6,4 մլն դրամից սկսած՝ տրակտորներ կան. լիզինգի համար պետք է վճարել դրա 20 տոկոսը կանխավճարը. տոկոսները մենք կփակենք. նախարար

15/05/2025
Նորություններ

Տիեզերական լուսանկարներով 2-ամյա Տիգրանին իդենտիֆիկացնելու համար արվում է առավելագույնը. Մխիթար Հայրապետյան

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել. կտրվի պաշտոնական մեկնաբանություն

15/05/2025
Հաջորդ գրառումը

Նոյեմբերի 10-ին Հայաստանի և Սփյուռքի բոլոր եկեղեցինում կկատարվի համահայկական աղոթք

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Պատճառները մեզ համար անհասկանալի են. կայցելեմ Վրաստան եմ՝ հայկական կոնյակի արտահանման խնդիրը տեղում լուծելու. Պապոյան

15/05/2025

Կոնյակի սպիրտ արտահանող որոշ ավտոմեքենաներ բաց են թողնվել, բայց ցավոք սրտի, խնդիր լուծված չէ, որովհետև խնդիր լուծում՝ նշանակում է ինստիտուցիոնալ...

ԿարդալDetails

6,4 մլն դրամից սկսած՝ տրակտորներ կան. լիզինգի համար պետք է վճարել դրա 20 տոկոսը կանխավճարը. տոկոսները մենք կփակենք. նախարար

15/05/2025

Տիեզերական լուսանկարներով 2-ամյա Տիգրանին իդենտիֆիկացնելու համար արվում է առավելագույնը. Մխիթար Հայրապետյան

15/05/2025

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել. կտրվի պաշտոնական մեկնաբանություն

15/05/2025

Վահե Ղալումյան, դուք մոռացե՞լ եք. «ոչ մի կտոր հող չենք հանձնի». Միհրան Մախսուդյան

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական