Մարտի 1-ին` գարնան առաջին օրը կյանքից հեռացավ գարունն ամենաշատը սիրող ու նրա մասին երգեր հյուսած բանաստեղծներից մեկը
` տաղանդաշատ ու անկրկնելի Լևոն Սարգսյանը:
Նրան ճանաչողներն ու մտերիմները, գրականության աշխարհի մարդիկ ծանր տարան կորուստը, որովհետև նա օժտված էր մարդկային ամենաբարձր առաքինություններով ու հատկանիշներով:
Նրա մասին հակիրճ, բայց կարճ խոսեց նաև ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ բ.գ. դոկտոր պրոֆեսոր Սամվել Մուրադյանը.
«Խորապես ցավում եմ անժամանակ հեռացած համակրելի բանաստեղծի մահվան առիթով, և ցավակցում եմ նրա բոլոր հարազատներին և երկրպագուներին»։