Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեղի կունենա զոհված հերոսների ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը

20/05/2021
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության երևանյան գրասենյակի կողմից հրատարակվել է Արցախյան վերջին գոյապայքարում զոհված հայորդիների ստեղծագործությունները ներառող ժողովածուն՝ «Հնչող ձայներ» վերտառությամբ:

Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության երևանյան գրասենյակը սիրով հրավիրում է գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա ս.թ. մայիսի 12-ին, ժամը 17:00-ին Խնկո Ապոր անվան գրադարանում:

Ստորև ներկայացնում ենք ժողովածուի կազմող, «Համազգայինի» երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանի խոսքը, որը, որպես նախաբան, զետեղված է «Հնչող ձայներ» ժողովածուի մեջ:

Արցախի ազգային-ազատագրական պայքարը շարունակվելու է: Շարունակվելու է արցախցու անբեկանելի վճռով՝ հայրենի հողում ապրել, պայքարել՝ հավատալով վերջնական հաղթանակին։ Անհնար էր պատկերացնել, որ որևէ ժամանակ պարտվածի ու խաբվածի զգացողությամբ գլխիկոր կկանգնենք դաժան իրողության առջև: Եվ կսասանվի մեր հավատը, ու ապագան կդառնա մշուշոտ: 88-ին մենք վերագտանք մեզ, հայտնաբերեցինք մեր նիրհած ազգային գենը։ Գտանք մեր միասնության ոգին, համախմբվեցինք ու հաղթեցինք: Ցավոք, այն փոշիացվեց քաղաքական խաղերի մեջ, և մենք ծնկեցինք: Բայց…

Չէ որ տարիներ շարունակ հպարտանում ու ապրում էինք արցախյան հաղթանակով: Արցախը դարձել էր համայն հայության սևեռակետը: Մի քանի սերունդ զորացավ մեր հաղթանակի ոգով, այն հայ մարդու հոգեկերտվածքի առանցքը դարձավ:

Այսօր տարակուսած մտածում ենք՝ երբ ուշքի կգանք կատարվածից, երբ նորից կվառվի հաղթանակի այն ջահը, որն առաջնորդում էր մեր հերոս տղաներին նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին:

Իսկ այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք հավատալ հայի այն տեսակին, որը շարունակում է պայքարը՝ հանուն Արցախի ու Հայաստանի: Շարքի առջևում կանգնում են ամենանվիրյալները, հեռանում են լավագույնները․․․ Հավատանք հերոսացած տղաներին, որոնց արյամբ էլ ավելի սրբացավ հայրենի հողը: Չդավաճանենք նրանց մեր երերացող կամքով և պղտորված հավատով:

Նրանք մեզ պատգամում են արժանապատվորեն շարունակել իրենց գործը և հաղթական ավարտին հասցնել այն: Լսենք նրանց խոսքը և հավատանք, որ նրանք մեզ հետ են, որ բոլոր անմահների հետ շարունակվում է երթը դեպի Հայոց մեծ երազանքների գալիքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է լրագրող Արա Մարտիրոսյանը

Հաջորդ գրառումը

Տեսա՞ք, որ Տավուշի գյուղերն է տալիս, մեկ էլ՝ Տիգրանաշենը․ 2 մարզպետ մի քանի ամիս առաջ ինձ ստախոս էին անվանում, դատի էին տալիս․ ո՞վ էր ճիշտ․ Հրանտ Բագրատյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025
Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025
Նորություններ

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025
Միջազգային

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025
Հաջորդ գրառումը

Տեսա՞ք, որ Տավուշի գյուղերն է տալիս, մեկ էլ՝ Տիգրանաշենը․ 2 մարզպետ մի քանի ամիս առաջ ինձ ստախոս էին անվանում, դատի էին տալիս․ ո՞վ էր ճիշտ․ Հրանտ Բագրատյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական