Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՈՐԸ ՍԱՀՅԱՆԻՆՆ Է ՈՒ ՄԵՐԸ (ֆոտոշարք)

29/08/2024
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեքենայի պատուհանից անդադար աջ ու ձախ նայելով՝ կտրեցինք, անցանք Սյունաց՝ պոետի նկարագրած «սարերին թամբած սարերը, շարան-շարան ժայռերն ու պարան-պարան կիրճերը»։ Հասանք Սահյանի շունչ տված՝ ժայռից կախված մասրենուն ու կապուտաչ դաղձի ծաղկին, որի բուրմունքը մեզ առաջնորդեց ու հասցրեց Լոր։

Լորաձոր գետի ձախ ափին է ծվարած գեղատեսիլ Լորը։

Օրորվում է Լորագետը ու գնում,

Ոլորվում է Լորագետը ու գնում:

Երբ տեսնում է, որ ափերին ես չկամ,

Մոլորվում է Լորագետը ու գնում:

Հ․ Սահյան

Գյուղի անվան առաջացումը, պարզվում է, համանուն թռչունի հետ կապ չունի։

Լորիկ իշխանը թշնամուն հերոսաբար հաղթելով՝ զոհվում է։ Նրա մարմինը հողին են հանձնում գյուղին մոտիկ մի վայրում՝ գերեզմանի վրա կառուցելով մի մատուռ։ Ի պատիվ իշխանի քաջագործությունների՝ գյուղին տալիս են Լոր անունը։

Ի դեպ հուշարձանը մինչ օրս էլ գտնվում է գյուղի կենտրոնում և համեմատաբար լավ է պահպանված։

Լորի պատմական հարուստ անցյալ ունեցող հետաքրքիր փաստերից մեկն էլ կապված է ականավոր պատմաբան Մորուս Հասրաթյանի՝ նախորդ դարակեսի ուսումնասիրությունների հետ։

Լոր գյուղում կատարած պեղումների ընթացքում հայտնաբերվել է երեխայի՝ հեթանոս ծեսով թաղված դամբարան։ Փոքրիկի գանգի ուսումնասիրության ընթացքում պարզվել է՝ բերանում դրված է մետաղադրամ, որը կերտվել է Պարսից Շապուհ արքայի օրոք։ Սա ևս ապացուցում է, որ հայոց թագավորության շրջանում Լորը գոյություն է ունեցել։

Գյուղը հարուստ է նաև հուշարձաններով։ Լորի կենտրոնում է գտնվում 1666 թվականին կառուցած Սուրբ Գևորգ եկեղեցին, որը Խորհրդային տարիներին կորցրել է իր դերը՝ վերածվելով պահեստի։

Սակայն այսօր եկեղեցում կատարվող շինարարական բուռն աշխատանքները փաստում են, որ այն նորից ստանալու է իր վաղեմի կենդանության հոգևոր շունչը։

Դե Լորն ամբողջական չէր դառնա առանց իր ու մեր Սահյանի։ Մեր մեքենան ուղղություն բռնեց մեծ պոետի տուն-թանգարան։  

Ինչպես հայտնի է, Սահյանը հայրենի գյուղում ապրել է մինչև վաղ պատանեկության տարիները։ «Լորում չեմ ապրում//
Ապրում եմ Լորով․․․»,- հայրենի եզերքին նվիրված բանաստեղծություններից մեկում գրել է պոետը։

Տուն-թանգարանը բացվել է 2016 թվականի ապրիլի 14-ին՝ բանաստեղծի ծննդյան օրը։ Շենքը նախագծվել և կառուցվել է Սահյանի հայրական տան տեղում։

Առաջին հարկում ցուցադրվող իրերից միայն թոնիրը, քուրսին ու խմորի  փայտե կոնքն է եղել իրենց անձնականը, իսկ ցուցադրվող մյուս իրերը, որոնք արտացոլում են նախորդ դարի կենցաղային շունչը, տեղաբնակների նվիրատվությունն է։

Թանգարանի երկրորդ հարկի երկու սրահներում ցուցադրվում են բանաստեղծի օգտագործած անձնական իրերը՝ գրասեղանը, գրիչները, ծխամորճը, գլխարկները, շքանշանները, մակագրված գրքերը և այլն։

Թանգարանի տնօրենը նեղսրտեց, որ շենքը չունի առանձին սրահներ հանդիպումներ, միջոցառումներ, մշակութային այլևայլ ծրագրեր իրականացնելու համար։  Ունեցած մեծ էկրանը չեն կարողանում լիարժեք օգտագործել, քանի որ ազատ անկյուն չունեն, պատերը հազիվ բավականացնում են պահպանված իրերը ցուցադրելու համար։

«Սակայն դրանից չի տուժում թանգարանում իրականացվող մշակութային եռուզեռը։ Իրականացվող միջոցառումները իրենց քանակով գերազանցում են նախատեսվածը,-փաստեց տիկին Հարությունյանը։ -Հայաստանի տարբեր վայրերից, Սփյուռքից միշտ ունենում ենք այցելուներ և հյուրեր՝ դպրոցահասակներից մինչև տարեցներ, որոնք շրջելով թանգարանում՝ հաղորդակից են դառնում պոետի բանաստեղծական խոսքի խոհափիլիսոփայական իմաստնությանը։ -Ինչպես Սահյանն է  ասում․ «Որ ժամին ձեր սիրտը կուզի, իմ դուռը բաց է…»։

Թանգարանն ունի նաև բազմապիսի բուսատեսակներով, թեմատիկ կենցաղային իրերով ձևավորած գողտրիկ բակ, որտեղ տեղադրված է նաև Սահյանի քանդակագործ ընկերոջ՝ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած պոետի կիսանդրին։

Ի դեպ, թանգարանն ունի հետաքրքիր ավանդույթ․ պոետի տնից չհեռանալ առանց հյուրասիրության։

Պոետիկ հյուրասիրությունից անմասն չմնացինք նաև մենք՝ կավե կուլայից հանելով մեզ բաժին ընկած «անդեղ դեղատոմսերը»՝ պոետի չափածոյից առանձնացրած պատառիկները, որոնք ի զորու են դարմանելու իր արվեստով հետաքրքրվող այցելուների գեղարվեստ ներաշխարհը։

Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

արձակագիր, մանկավարժ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դպրոցի ցանկապատը չպետք ա լինի ժանգոտ. քաղաքացին պետք ա 8000 դրամի ներկ առնի ու ցանկապատը ներկի

Հաջորդ գրառումը

Մայր Տաճարի վերաօծման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026
Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Հաջորդ գրառումը

Մայր Տաճարի վերաօծման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական