Սեպտեմբերի 19-ին ժամը 19:00` Հայաստանի Կոմպոզիտորների միության համերգասրահում տեղի կունենա «Հայ հոգևոր երաժշտության համերգ»` մասնակցությամբ Հեղինե Օհանյանի (սոպրանո) և Գրիգոր Հարությունյանի (երգեհոն): Համերգի նպատակն է հնարայնացնել հայ հոգևոր երգասացությունները` տաղերը, շարականները, գանձերը` դրանք մատուցելով լայն լսարանին։
Ծրագրում`
▪️«Բաց մեզ, Տէր» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
▪️Պետրոս Ա Գետադարձ – «Նայեա ի մեզ» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
▪️«Սուրբ-սուրբ» – հատված Սուրբ Պատարագից (մշակումը` Մակար Եկմալյանի)
▪️ Սուրբ Ներսես Շնորհալի – «Ամէն. Հայր սուրբ», հատված Սուրբ Պատարագից (մշակումը` Մակար Եկմալյանի)
▪️«Գոհանամք», հատված Սուրբ Պատարագից (մշակումը` Կոմիտաս Վարդապետի)
▪️ Սուրբ Ներսես Շնորհալի – «Առաւօտ լուսոյ» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
▪️Անեցի Անանուն հեղինակ – «Տիրամայրն» (մշակումը` Ռոբերտ Աթայանի)
▪️ Սուրբ Գրիգոր Նարեկացի – «Հաւիկ» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
▪️Խաչատուր Տարոնեցի – «Խորհուրդ խորին», հատված Սուրբ Պատարագից (մշակումը` Կոմիտաս Վարդապետի)
▪️Սուրբ Ներսես Շնորհալի – «Նոր ծաղիկ» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
Երեկոն նվիրվում է վասն Հայրենյաց ընկած նահատակների հիշատակին…
Հասցեն` ք. Երևան, Դերենիկ Դեմիրճյան փող., 25 շենք։
Մուտքն ազատ է: