Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արեւելքի արհավիրքները». Հայոց ցեղասպանության մասին չեխերեն առաջին գիրքը

21/10/2022
- Մշակութային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 20-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ազգությամբ չեխ գրող, հրապարակախոս, ճանապարհորդ, մեծ հայասեր Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին մշակութային գործիչներ, թեմայով հետարքրվող քաղաքացիներ, լրագրողներ: Ներկա էր նաեւ Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին:

Գիրքը, որը հայերեն է թարգմանվել «Օրեր» ամսագրի համահիմնադիր, Պրահայի Կառլի համալսարանի փինիսոփայության ֆակուլտետի դոկտոր Աննա Կարապետյանի ջանքերով, Հայոց ցեղասպանության մասին փաստագրություն է և ականատեսի վկայություն:

Շնորհադեսին բացման խոսքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը շեշտեց, որ Կարել Հանսայի գրքի թարգմանությունը շատ կարևոր է, քանի որ այն մեծ փաստագրական նյութ ունի, և առաջին անգամ է հնարավորություն ընձեռվում հայերեն ընթերցող մարդուն ծանոթանալ դրա հետ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Չեխիայի դեսպանը։ Նա, կարևորելով գրքի թարգմանությունը, նշեց, որ այն մեծ փաստագրական նյութ է պարունակում, և բացի այդ, նաև այդ գրքի դերով է պայմանավորված Չեխիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Ելույթ ունեցավ նաև թանգարան-ինստիտուտի Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների փաստագրման ու ուսումնասիրման բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Թեհմինե Մարտոյանը: Նա ևս կարևորեց այս ուշագրավ գրքի հայերեն թարգմանությունն ու հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն:

Միջոցառման ընթացքում գրքի թարգմանության և հեղինակի՝ Հանսայի մասին խոսեց Աննա Կարապետյանը.

«1923 թվականի այս հրապարակումը Հայոց ցեղասպանությանը վերաբերող չեխերեն գրված առաջին գիրքն է: 1922 թ. Հանսան Զմյուռնիա գնալու ճանապարհին առաջին անգամ նավի վրա տեսնում է հույն փախստականների: Երբ հասնում է Բեյրութ և Սիրիա, հանդիպում է Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: Նա աշխատանքի է անցնում Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպությունում և սկսում է գրանցել հայ որբերին, իսկ որոշ ժամանակ անց նաև մասնակցում է որբերի՝ Ուրֆայից, Խարբերդից դեպի Հալեպ, Բեյրութ տեղափոխման աշխատանքներին: Հանսայի «Արևելքի արհավիրքները» գրքում հեղինակը վավերագրել է իր տեսածը»:

Շարունակելով թեման՝ թարգմանիչը նշեց, որ այս գիրքը յուրահատուկ է նաև նրանով, որ Հայոց ցեղասպանության մասին չեխերեն առաջին գիրքն է, և, ինչպես նշեց դեսպանը, մեծ դերակատարություն է ունեցել Չեխիայի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործընթացի համատեքստում.

«Երբ նացիստները գրավում են Չեխոսլովակիան, «Արևելքի արհավիրքները» գիրքը դուրս է բերվում գրադարաններից ու համալրում արգելված գրքերի ցանկը: Այն մոռացված գիրք էր մինչև 2006 թվականը, երբ ես և ամուսինս՝ Հակոբ Ասատրյանը, վերահրատարակեցինք այն չեխերեն ու հասկացանք, որ գիրքն անհրաժեշտ է հայերեն թարգմանել

«Արևելքի արհավիրքները» Հանսայի առաջին գիրքն է: Նա անդրադարձել է շատ ծանր թեմայի և գրել է այն ոճով, որն այն ժամանակ ընդունված է եղել: Գրքում շատ են խրթին, երկարաշունչ նախադասությունները:

«Հիմնականում հանրագիտարանային տվյալներ են: Գրում է  Հայաստանի մասին, մեր կրոնի, Մխիթարյան միաբանության, Մաշտոցի մասին: Գրքի նպատակն էր տեղեկացնել, թե ովքեր են հայերը, որոնց համար Հանսան դրամ էր խնդրում։ Նա ասում է. «Տվեք, և ձեզ համար կաղոթեն այս փոքրիկ ձեռքերը»: Գրքում և՛ Հանսայի, և՛ միսիոներների վկայություններն են»,-մանրամասնում է թարգմանիչը:

Պատրաստեց ՀԱՅԿ Սիրունյանը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«30 տարի Ղարաբաղը գրաված պահելու և ավերելու համար» Ալիևը բազմամիլիարդ տուգանք է պահանջելու Հայաստանից

Հաջորդ գրառումը

Բարձր արվեստ եւ գիտություն՝ ցավի ու տագնապի օրերին

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Ազգային

Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել է խորհրդանշական մշակութային հուշարձան. ARCTA Artsakh

07/04/2026
Երաժշտություն

Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղեր

31/03/2026
Մշակութային

Երգիչ լինելը պատասխանատվություն է ու նվեր՝ տիեզերքից․ Ադամ Բարրոն և ընկերները հանդես կգան «Անուրջներ» համերգով

24/03/2026
Հաջորդ գրառումը

Բարձր արվեստ եւ գիտություն՝ ցավի ու տագնապի օրերին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական