Արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ նախատեսվում է «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը 5 անգամ ավելացնել այս տարվա դեկտեմբերին:
Նրա խոսքերով, մինչև հոկտեմբերի վերջ վարչությունը մտադիր է ավելացնել արտադրության ծավալները մինչև 300 հազար չափաբաժին, նոյեմբերին՝ մինչև 800 հազար չափաբաժին, իսկ դեկտեմբերին՝ մինչև 1,5 միլիոն:
Ավելի վաղ նախարարն ասել էր, որ հաջորդ տարվա գարնանը «Սպուտնիկ V»-ի արտադրությունը պետք է ավելանա՝ կազմելով 15 միլիոն չափաբաժին: