ԵՄ-ում գտնում են, որ եվրոպական ազգային ավիաընկերությունների սուբսիդավորման վերաբերյալ վեճը պետք է դադարի։ Հակառակ դեպքում Բրյուսելը վճռական գործողություններ կձեռնարկի Վաշիգնտոնի դեմ։ Reuters գործակալությունը հաղորդում է, որը Միացյալ Նահանգները արդեն երկու անգամ մերժել է հարցի խաղաղ կարգավրումը։
Երկու երկրների միջև վեճն իրականում ինքնաթիռների խոշորագույն արտադրողներ Boeing-ի և Airbus-ի միջև է։ Վերջիններս մեկը մյուսին մեղադրում են պետական աջակցության արդյունքում շուկայում անազնիվ խաղի մեջ։ Ամերիկյան ընկերությունը գտնում է, որ Airbus-ը ԵՄ երկրներից էժան վարկեր է ստանում։ Իր հերթին, Airbus-ը պնդում է, որ Boeing-ը Վաշինգտոնից օգնություն է ստանում պաշտպանական պայմանագրերի և հարկային արտոնությունների տեսքով։ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հանգել է այն եզրակացությանը, որ երկու ընկերություններն էլ ապօրինբար սուբսիդիաներ են ստանում։