Amazon-ը մտադիր է 1 մլն դոլար նվիրաբերել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հիմնադրամին։
Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը ։ Նրա տեղեկություններով՝ Մարկ Ցուկերբերգի գլխավորած Meta Corporation-ը նախկինում նույնքան գումար է ուղարկել Թրամփի հիմնադրամին։
Ջեֆ Բեզոսը և տեխնոլոգիական ընկերությունների այլ ղեկավարներ փորձում են բարելավել հարաբերությունները հանրապետական նոր վարչակազմի հետ, նշում է The Wall Street Journal-ը։ Միջոցներ հատկացնելու մասին որոշումը կայացվել էր Amazon-ի կողմից մի քանի օր առաջ և արդեն հաղորդվել էր Թրամփի անցումային թիմին։ Բացի այդ, ինչպես նշել են թերթի աղբյուրները, Amazon Prime Video հոսքային հարթակը կհեռարձակի Թրամփի երդմնակալության արարողությունը հաջորդ տարվա հունվարի 20-ին, ինչը կարելի է համարել ևս մեկ միլիոն դոլարի նվիրատվություն։
Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Բեզոսը կհանդիպի Թրամփի հետ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի նստավայրում:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Ցուկերբերգը Մար-ա-Լագո է այցելել նոյեմբերին։ Նրանց խոսքով, ԱՄՆ ընտրված նախագահի հետ ընթրիքից առաջ Ցուկերբերգը Meta Ray-Ban խելացի ակնոց է տվել Դոնալդ Թրամփին։