Գերմանական «Adidas» ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ռուսական Championat.com կայքը: Կայքը հավելել է, որ իր տրամադրության տակ է հայտնվել «Ադիդաս» ընկերության ներկայացուցչի դիրքորոշումը պարունակող նամակ-փաստաթուղթը, որտեղ տեղեկացնում է համագործակցությունը միակողմանի դադարեցնելու մասին: Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբահիմովին զրկել է ֆուտբոլային գործունեությունից: Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան ավելի վաղ հետաքննություն էր սկսել «Քարաբախի» մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ` ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների համար: