Հարգելի հայրենակիցներ, այսօր զրուցելու ենք մի ֆենոմենի մասին, որի բացատրությունը դեռևս չենք գտել։ Խոսքը վերաբերում է հայազգի և ռուս խոպանչիների տարբերությանը։
Հայ խոպանչին գնում է Ռուսաստանի որևէ հեռավոր գյուղ, տանջվում է, չարչարանքով բետոն է անում, շենք է կառուցում կամ պարզապես փողոց և զուգարան է մաքրում, որի դիմաց գրոշներ է վաստակում։ Կուտակված գրոշները հավաքելով՝ մի քան ամիս սոված, անլվա, անօթևան մնալուց հետո վերադառնում է հայրենիք:
Սիրելի հայրենիքում նրան սպասում են հարկային ծառայության ծանուցումներն այն մասին, որ իրենք ահռելի գումարներ են պարտք պետական բյուջեին: Վրդովված և չարացած խոպանչները ճանապարհ են փակում, մարզպետի հետ գոռգոռալով փորձում են հասկանալ իրենց աշխատանքի արդյունքները գրպանելու միտումը։
Իհարկե, սա շատ վատ, անընդունելի, մտահոգիչ վիճակ է, անկասկած, մեր աջակցությունն ենք հայտնում մեր հայրենակիցներին, ովքեր կոպեկների դիմաց աշխատելով՝ շենացնում են Ռուսաստանը, բայց միևնույն ժամանակ հայտնաբերել ենք ռուս խոպանչների, որոնք պատերազմից, բանակային ծառայությունից փախել-եկել են Հայաստան:
Նրանց ոչ միայն դիմավորել են լավագույն կերպով, այլև հնարավորություն են տվել բյուջեից ստանալ ֆանտաստիկ աստղաբաշխական գումարներ, իսկ այդ գումարները ստանալուց հետոնրանք ետ են ստացել ՀայաստանԻ բյուջե վճարած իրենց եկամտահարկի տոկոսը որոշ ամիսների համար և 50%-ը՝ մոտ 10 ամսվա համար:
Չե՞ք հավատում։ Ես էլ չէի հավատում, մինչև հանդիպեցի ՀՀ կառավարության 399 Լ որոշմանը, որով ռուսական ,արևմտյան ծագում և աշխատակազմ ունեցող ընկերություններին նվիրվել էր մոտ 9 000 000 000 դրամ։
Որքանո՞վ է սա արդար կամ նպատակահարմար, որքանո՞վ է սա ծառայում մեր երկրի շահերին։ Դժվար է ասել:
Գնահատականները թողնում եմ ձեզ։ Կից ներկայացնում եմ ցուցակ, որտեղ ներառված են Հանրապետության բյուջեից ֆինանսական օգնություն, դրամաշնորհ ստացած կազմակերպությունները, ից ամենախոշորները ռուսական, արևմտյան կապիտալ են ներկայացնում և հիմնականում ռուս IT վերաբնակիչներից կազմված անձնակազմ ունեն։
Հրայր Կամենդատյան, տնտեսագետ