Շուտով խաղողի մթերման սեզոնն է սկսում, սակայն, խաղողագործներից շատերն ահազանգում են, որ մինչ օրս մթերող կազմակերպություններն իրենց հետ պայմանագրեր չեն կնքել։ Տպավորություն է, որ հետևողականորեն ոչնչացվում է գյուղատնտեսության այս ճյուղը։ Հերթական անգամ վարկային ծանր պարտավորությունների հետ գյուղացին մնում է մեն-մենակ. տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Վերջին շրջանում դժգոհություններ կան նաև պտուղ-բանջարեղենի արտահանման հետ կապված։ Թեև Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ արտահանումն աճել է 2 անգամ, որոշ մշակաբույսերի արտահանումը շարունակաբար խոչընդոտվում է։
«Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից որոշ հայկական ընկերությունների արտադրանքի արտահանման արգելքը ևս փաստում է ոլորտում առկա խնդիրների մասին։
Այսօր էլ բողոքի ակցիա են իրականացնում բեռնատարների վարորդները։ Նրանց մտահոգում է, որ «Սպայկա» ընկերությունը ստացել է արտոնյալ պայմաններ՝ արտերկրի բեռնափոխադրման կազմակերպություններi հետ համագործակցելու համար։
Հավասար մրցակցային պայմանների, օրենսդրական կարգավորումների բացակայությունը և ոլորտի բարձիթողի վիճակը, արդարացիորեն, առաջացրել են շուրջ 800 վարորդի դժգոհությունը»,-գրել է նա: