Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
Իշխող լակոտոկրատիայի ռեսուրսը ատելությունն է։
Հանրության մեջ փոխադարձ ատելություն ու քին տարածելով, նրանք եկան իշխանության։ Մինչեւ հիմա այդ ռեսուրսի հաշվին կարողացել են պահել իշխանեւթյունը։
7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել։
Սակայն իրենց հիմնական ու միակ ռեսուրսը սպառվել է։ Լակոտոկրատիան ցնցումների մեջ է, ու որքանով ավելի խորն են դա գիտակցում, այնքանով ավելի շատ են փորձում իրենց միակ ռեսուրսը’ ատելությունը, հերթական անգամ շահարկել։
Սպառվել է ատելության ու փոխադարձ թշնամության պաշարը, հանրությունը հոգնել է։
Չկա փոխադարձ ատելություն, չկա եւ լակոտոկրատիա։ Նրանք այսօր դե յուրե իշխանություն են, սակայն դե ֆակտո այլեւս գոյություն չունեն։
Քպականները, ռեժիմի պարագլուխների մակարդակում, սպառնում են ձայնագրություններ տարածել, դրանով իրենց վրա վերցնելով դրանց պատասխանատվությունը:
Հետաքրքիր քրեական գործերի քեյսեր են սպասվում.
– ինչ ճանապարհով են ձեռք բերվել այդ ձայնագրությունները,
– հատուկ ծառայություններն ինչպես են օգտագործվում իրենց համար անցանկալի անձանց հեղինակազրկելու համար,
– հատուկ ծառայություններն ինչ անօրինական գործունեությամբ են զբաղված,
– մարդկանց մասնավոր կյանքի գաղտնալսումներ ու գաղտնա նկարահանումների օրինականության խնդրի ուսումնասիրություններ:
Հ.Գ.
Սահմանադրական դատարանի շրջափակման ու դատավորներին ծեծելու գործը, ՍԴ կազմի անօրինական փոփոխության գործը, վարչապետի հրահանգով մարդկանց ասֆալտին պառկեցնելու ու նկարահանումները սոցցանցերում տարածելու գործը դեռ իրենց հերթին են սպասում: Այդ գործերն անխուսափելիորեն քննվելու են: