Կիրակի, Սեպտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

7 անձ Հայաստանում շարժունակությունը վերականգնող MetaGait նորարարական սարք կստանա

29/03/2022
- Նորություններ, Սոցիալական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

29/03/22, Երևան: ՔայլՏեք ընկերությունը, որը 2016 թվականի պատերազմից ի վեր զբաղվում է վիրավոր մարտիկների համար շարժունակությունը վերականգնող և աջակցող սարքերի արտադրությամբ, «ռեԱրմենիա» հարթակում մեկնարկել է դրամահավաքի նախագիծ, որի արդյունքում 97 հոգի կստանա ընկերության կողմից առաջարկվող նորարարական MetaGait սարքը՝ ռեաբիլիտացիա անցնելու համար։ 

Տարիների ընթացքում թիմը մշակել ու փորձարկել է սարքի մի քանի տարբերակ։ Վերջինը՝ MetaGait-ը, ներառում է վերականգնողական սարքը, որի վրա նույնիսկ ամբողջությամբ շարժունակությունը կորցրած անձը կարող է ուղիղ կանգնել և «քայլել», ինչպես նաև վիրտուալ իրականության ակնոց (VR), որը թույլ է տալիս ռեաբիլիտացիան համատեղել խաղի հետ՝ դահուկ քշել կամ շրջել դիտարժան վայրերում։ Բացի այդ, ռեաբիլիտացիա անցնող մարտիկները կարող են պայմանավորվել և առցանց միաժամանակ միանալ VR-ին ու ընթացքում շփվել։

«MetaGait-ը թույլ է տալիս կանխարգելել անշարժունակությունն ուղեկցող ավելի քան 30 հիվանդություններ, որոնք զարգանալու դեպքում կարող են մահացու լինել։ Իսկ մեր մասնագետների մշակած 3D խաղերը այնպես ալգորիթմներով են աշխատում, որ հասկանում են, թե որ մկաններին է պետք առավել ուշադրություն դարձնել ու ակտիվացնում են դրանք։ Խաղացողը, տարվելով խաղով, անգիտակցորեն փորձում է շարժել ոտքերը կամ ձեռքերը, ու դա նպաստում է նեյրոնային կապերի ստեղծմանն ու արագացնում է ռեաբիլիտացիան»,- նշում է ՔայլՏեք ընկերության հիմնադիր, կինեզիստ Դավիթ Արսենյանը։ 

«Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե մի քանի օր չքայլեք։ Մկանների ատրոֆիա կստանաք։ Ես առաջինն էի, ով տանը MetaGait ունեցավ։ Իմ բախտը բերեց, ու հիմա իմ վերականգնումը մի քանի անգամ արագ է անցնում։ Միայն այն, որ ես հիմա կարող եմ ոտքի վրա կանգնել ու սուրճ խմել, արդեն մեծ առաջընթաց է։ Հասկանո՞ւմ եք, տղաների համար պատերազմից հետո ամեն մի շարժումը անգին է։ Ուրախալի է, որ նոր սարքի նոր տարբերակում խաղալու հնարավորություն կա։ Հետաքրքիր է՝ ինչպես ես ինձ կզգամ վիրտուալ իրականության մեջ։ Շատ կուզեմ նոր ծանոթություններ հաստատել խաղում, ընկերներ գտնել, ուղղակի շփվել ու լիարժեք մարդ զգալ ինձ», – ասում է 44-օրյա պատերազմի մասնակից Վարդան Վարդանյանը, որը վիրավորվել է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին։

Մեկնարկած դրամահավաքի նպատակն է հավաքել 75 մլն դրամ, որը թույլ կտա պատրաստել և բաժանել 35 սարք այն մարդկանց, որոնք այս պահին ամենաշատն ունեն դրա կարիքը։

35 սարքից 15-ը տրամադրվելու է վերականգնողական հաստատությունների՝ Խարբերդի մասնագիտացված մանկատուն, Ոսկեփորիկ զարգացման կոնտրոն (Եղեգնաձոր), Լուսե կենտրոն (Երևան), Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր (Երևան), Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն (Արցախ), ևս 20 սարք տրամադրվելու է անհատների, որոնք չեն կարող այցելել որևէ կենտրոն։

Դրամահավաքին արդեն միացել են նաև «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը և «Ջերմուկ գրուպ» ընկերությունը։

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։

Նաև կցում ենք մի փոքր տեսանյութ՝ 

https://drive.google.com/file/d/1raFYjGNeUDOlTe-6_Wx3lS7nMtJJeAQB/view

Կոնտակտային անձ՝   ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՅԱՆ

Հեռ՝   091 34 94 00 Էլ.հասցե՝   info@rearmenia.com

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԻ նախարարը հրավիրվել է հարցաքննության

Հաջորդ գրառումը

ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն գրանցվել․ ՌԴ ՊՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025
Միջազգային

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025
Նորություններ

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. նախարար

13/09/2025
Հաջորդ գրառումը

ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն գրանցվել․ ՌԴ ՊՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց է ընտրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին...

ԿարդալDetails

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. նախարար

13/09/2025

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

13/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական