Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ տեղի ժամանակով 17:59-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Նիիգատա պրեֆեկտուրային պատկանող Սադո կղզու տարածքում, որն արդեն տուժել էր հունվարի 1-ի երկրաշարժից։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է ջրի տակ 10 կիլոմետր խորության վրա, ցունամիի վտանգ չկա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Որոշ շրջաններում արագընթաց գնացքների շարժը դադարեցվել է։