Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

52.600 արցախցի դրամական աջակցություն է ստացել

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 52,600 անձ ստացել է դրամական աջակցություն։

«Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ դրամական աջակցություն ստանալու նպատակով  17,139 անչափահասի համար դիմում է ստացվել, որից 306-ը մերժվել է։

«Մերժման համար հիմք է այն հանգամանքը, որ երեխան կամ մայրը չեն տեղահանվել սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ։ Մեր ծրագրի գլխավոր թիրախը սեպտեմբերի 24-ից հետո տեղահանվածներն են»,- հավելեց փոխնախարարը։