«Մենք սկսում ենք անցյալից, սակայն ոչ այն անցյալից, որտեղ քաղաքական խարդավանքներն են, Հայրենիքի առուծախը, բաժան-բաժանը, եսակենտրոնությունն ու վրեժը։Մենք սկսում ենք հեռու անցյալից, որտեղ ազնվագույն Հայ զավակները, մեծագույն Հայ որդիներն ու փառահեղ Հայ արքաները կերտում էին պատմությունը։ Կերտում էին ազնվորեն, համառ պայքարով, սերունդներին վեհ ժառանգություն թողնելու նկրտումով։
Մենք գնում ենք Նրա՛նց ճանապարհով․․․5165 շարժման նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Աղձքից՝ Արշակունի արքաների դամբարանի մոտից»,- տարածած հայտարարության մեջ նշել են 5165 շարժման ներկայացուցիչները։




