Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«5165 շարժումը» միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է Արցախի հումանիտար աղետի վրա

31/01/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«5165 շարժումը» դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին՝ մեղմելու հումանիտար աղետը՝ դեպի շրջափակված Արցախ օդային բեռնափոխադրումներ իրականացնելով Խորապես ըմբռնելով հանդերձ Արցախի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների միջև առկա բարդ հարաբերությունները՝ «5165 շարժումը» հունվարի 27-ին դիմել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դեսպանություններին՝ համապատասխան կառավարություններին փոխանցելու հումանիտար օդային բեռնափոխադրումներով Արցախի շրջափակմամբ առաջացած հումանիտար աղետը մեղմելու առաջարկը։

Ավելի վաղ՝ հունվարի 25-ին, նույն հարցը բարձրացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության առջև՝ պարզելու, թե Հայաստանի Հանրապետությունը քայլեր տանու՞մ է այս ուղղությամբ։

Օդային հումանիտար բեռնափոխադրումները ռազմական բլոկադաների հումանիտար աղետալի հետևանքների մեղմացմանն ուղղված արդյունավետ միջոցներ են։ Վառ օրինակներ են Արևմտյան Բեռլինի (1948թ․ հունիս-1949թ․ սեպտեմբեր), Բիաֆրայի (1967-70թթ․), Սարաևոյի (1992-1995թթ․) օդային հումանիտար բեռնափոխադրումների հաջողված դեպքերը։

Արցախի շրջափակումը արտասահմանյան գործընկեր երկրների կողմից հումանիտար օդային բեռնափոխադրումներով ճեղքելու հարցը հանրային տարբեր շրջանակներում երբեմն-երբեմն քննարկման առարկա է դառնում։

Հունվարի 25-ին հարցին անդրադարձել էր նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ meduza.io լրատվամիջոցին տրված հարցազրույցում։

Այս հաղորդագրությամբ «5165 շարժումը» հանրության ուշադրությունն է հրավիրում արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից դեպի Ստեփանակերտ հումանիտար օդային բեռնափոխադրումներ իրականացնելու հարցի կարևորության վրա՝ նպատակ ունենալով թափ հաղորդել հարցի առնչությամբ ստեղծված հանրային պահանջին, բարձրացնել հարցը ինչպես ՀՀ գործող իշխանությունների, այնպես էլ գործընկեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների առջև։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

15 զինվորի մահվան գործով ձերբակալվել է զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը

Հաջորդ գրառումը

Մենք բոլորս պետք է խստորեն դատապարտենք այս մոլեռանդությունը. Ադամ Շիֆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
Նորություններ

Հայ փորձագետները նոյեմբերի 21-ին կմեկնեն Բաքու. պետբյուջեից 17 մլն 550 հազար դրամ է հատկացնել

20/11/2025
Հաջորդ գրառումը

Մենք բոլորս պետք է խստորեն դատապարտենք այս մոլեռանդությունը. Ադամ Շիֆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական