Այսօր՝ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, 5 քահանա միացել է Եկեղեցու «բարենորոգման» նախաձեռնությանը։
Հոգևորականները հայտարարությունները գրել են կամ սոցցանցի իրենց էջում, կամ «Հայ առաքելական եկեղեցու» բարենորոգում էջում։
Նրանք են՝
Տեր Մովսես քահանա Աշուրյանը՝ Արմավիրի թեմից
Տեր Գալուստ քահանա Սահակյանը՝ Վայոց ձորի թեմից
Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը՝ Արմավիրի թեմից
Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը՝ Արմավիրի թեմից
Տեր Պողոս քահանա Միքայելյանը՝ Մասյացոտնի թեմից
Նշենք, որ Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։
Նա և 10 եպիսկոպոսները ստորագրել են Եկեղեցու «բարենորոգման» հայտարարություն։
Փաշինյանը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» օրակարգին։









