Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ու դիտորդները հետևել են դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք 400 տոննա հումանիտար օգնությամբ բեռնված շուրջ 20 մեքենա արդեն Կոռնիձորում է։ Նպատակը ռուս խաղաղապահների միջոցով օգնությունն Արցախ հասցնելն է։
«Մենք կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ, այս պահին դեռ սպասում ենք պատասխանի: Հաշվի առնելով, որ այս գործընթացը պահանջում է լրացուցիչ ըմբռնում, կարծում եմ` պետք է նկատի ունենանք, որ որոշակի համբերատար վերաբերմունք է պետք դրսևորել: Լրացուցիչ պարզաբանումների սպասման փուլում ենք»,- հայտնել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Արցախին հասցեագրված հումանիտար բեռը սպասում է խաղաղապահների արձագանքին՝ հնարավր կլինի՞ այն Լաչինի միջանցքով տեղափոխել։
Նշենք, որ 400 տոննա հումանիտար օգնությունն Արցախի՝ նորմալ պայմաններում մեկ օրվա համար անհրաժեշտ սպառումն է, մինչդեռ շրջափակման ժամանակ արցախահայությունն ունեցել է դրանից 10-20 անգամ պակաս հնարավորություն, իսկ վերջին մեկ ամսում առհասարակ չի ունեցել։