Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

4 տարի Մեհրիբանը Թուրքիայում է ապրել. Իլհամ Ալիևի հորեղբոր սկանդալային նամակը

28/10/2020
- Նորություններ, Սկանդալային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կուռ և ամուր ներկայացող Ալիևների տոհմն իրականում այդպիսին չէ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ նրա հորեղբոր` գիտնական, հասարակական գործիչ Ջալալ Ալիևի (մահացել է 2016-ին), մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերությունների մասին ադրբեջանական մամուլը միշտ չէ, որ համարձակություն է ունեցել գրելու:

Ջալալ Ալիևը հաճախ է աչքի ընկել իր սկանդալային հայտարարություններով, արհամարհական արձագանքներով: Ըստ որոշ վարկածների` Իլհամի և հորեղբոր հարաբերությունները սկսել են լարվել 2003-ին, երբ Հեյդար Ալիևի առողջական վիճակն անհույս է եղել, և բոլորը հասկացել են, որ իշխանությունը կփոխանցվի նրա միակ որդուն` Իլհամ Ալիևին: Սա դուր չի եկել Ջալալ Ալիևին: 2003թ. ընտրություններից առաջ Ջալալը փորձել է համոզել Իլհամին, որ զիջի իշխանությունը` ասելով, թե նա դեռ երիտասարդ է դրա համար:

Ուշագրավ է, որ Իլհամի իշխանության տարիներին հարազատ հորեղբայրը որոշ ժամանակ անհետացած է եղել, չի ներկայացել հանրությանը: Վարկածներից մեկի համաձայն էլ` Իլհամի անմիջական հրահանգով` նա գտնվել է տնային կալանքի տակ` ապշերոնյան ամառանոցներից մեկում:

Ներկայացնում ենք Իլհամի հորեղբոր՝ Ջալալ Ալիևի սկանդալային նամակը, որը, հասկանալի պատճառներով ադրբեջանական մամուլում այդպես էլ լայն տարածում չի գտել:

«Չկարողացա արժանանալ այդ ոջիլի ընդունելությանը: Օգնականին ասացի, որ հաղորդի Իլհամ Փաշաևին, որ Ջալալ Ալիևն է եկել: Այդ ոջիլը մարդ չի եղել և չի լինի, նրանից ի՞նչ նախագահ: Ինձ տնային կալանքի է դատապարտել: 3 տարի է` փակված էի մնացել Պատանդարտում` իմ տանը:

Նա դարձել է Փաշաև: Եթե իսկական տղամարդ լիներ, մի օր էլ իր կողքին չէր պահի Մեհրիբանին: Այդ անամոթ, վուլգար Մեհրիբանը իշխում է ամբողջ Ադրբեջանում, իր ձեռքում է կենտրոնացրել Ադրբեջանի ողջ հարստությունը: Այդ կախարդն ինչքան էլ յուրացնի, չի կշտանա ո’չ փողերից, ո’չ նավթից, ո’չ ոսկուց: Այդ կախարդը ոջիլ է, ոջիլ: Անձամբ գիտեմ 17 տղամարդու, որոնց հետ այդ փչացածը սիրային կյանք է ունեցել:

Իսկ դուք գիտե՞ք, որ Մեհրիբան Ալիևան ապրել է Թուրքիայում: Եթե չգիտեք, ապա իմացեք: Նա երկար ժամանակ դա գաղտնի է պահել, սակայն ամեն ինչ չէ, որ կարելի է գաղտնի պահել, երբեմն մարդն ինքն է բացահայտում իր գաղտնիքները: Երկու տարի առաջ Մեհրիբան Ալիևան թուրք դերասանուհի Թյուրքան Շորայի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ 4 տարի ապրել է Թուրքիայում: Թուրքական թերթերը գրել են այդ մասին, սակայն ադրբեջանական ոչ մի թերթ չի գրել. Մեհրիբանն արգելել էր: Մեհրիբանը պաշտոնական կենսագրությունում չի բացահայտում, որ նա ապրել է Թուրքիայում: Ինչո՞ւ: Դա լուրջ փաստ է: Իրականում 1991-1995 թվականներին նա ապրել է Թուրքիայում:

Եթե Իլհամը ինքնասիրության նշույլ ունենար, նրան կլքեր: Մեհրիբանին Թուրքիայում պահել է AZAL ընկերության ներկայիս նախագահ Ջահանգիրը: Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ մինչև 1995 թվականը Մեհրիբանը Ադրբեջանում արված լուսանկարներ չունի, անգամ` Ալիևի հետ ընդհանուր լուսանկար»:

Թարգմանությունը` Yerkir. am-ի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ըստ Wargonzo-ի՝ Արցախի քաղաքների այսօրվա հրետակոծությունը անձամբ Էրդողանի հրամանն է

Հաջորդ գրառումը

Այժմ թանկ է ամեն րոպեն. բոլորս ի զեն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

Այժմ թանկ է ամեն րոպեն. բոլորս ի զեն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական