Ռուսաստանում մշակված Спутник V կորոնավիրուսային պատվաստանյութը գնելու ցանկություն է հայտնել 27 երկիր: Այդ մասին նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության անդամների հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Օրերս հայտնի դարձավ, որ «Գամալեա» կենտրոնը ստացել է «Sputnik V» պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումների թույլտվություն: Նախատեսվում է, որ պատվաստանյութը կամավորներին կներարկվի սեպտեմբերի 4-5-ը:
Բացի դրանից, ըստ Գոլիկովայի, սեպտեմբերի վերջերին կարող են ավարտվել «Վեկտոր» կենտրոնի կողմից ստեղծված մեկ այլ ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: