Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

250.000 դոլար նվիրատվություն` զինծառայողներին

30/07/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան էջում  պատմել է այն մասին, թե ինչպես է բարերար Ջորջ Բաղումյանը 250 000 դոլար փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին՝ զինծառայողների համար:

«Հուլիսի 15-ի երեկոյան պայմանավորվել էի հեռախոսազրույց ունենալ «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ:

Սակայն, ինչպես հաճախ պատահում է բազմազավակ մայրիկների հետ, երեխաների խնամք, ճաշ, տնային այլ հոգսեր… գործով ընկած մոռացել էի հեռախոսազրույցի մասին:

Պայմանավորված ժամից մեկ ժամ անց ինքս զանգահարեցի պարոն Բաղումյանին, ներողություն խնդրելու և հարցնելու, թե ինչի մասին պետք է խոսեինք:

Եւ որքան մեծ էր իմ զարմանքը, երբ հեռախոսի այն կողմից լսեցի հետեւյալ տեքստը.

«Աննա, ես քեզ պետք է քառորդ միլիոն դոլար փոխանցեմ մեր զինվորների, մեր պաշտպանների համար»:

Դա հուլիսի 15-ն էր, այսինքն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շրջանը:

Ցանկացած այլ օր, այս խոսքերը կընկալվեին որպես հերթական բարեգործություն, գնահատելի նախաձեռնություն:

Սակայն այդ պահին դրանք անգնահատելի էին, որովհետեւ ոչ այնքան ֆինանսական նշանակություն ունեին, որքան բարոյահոգեբանական: Չեք պատկերացնի, թե որքան կարեւոր է նման պահի թիկունքին ուժ, հենարան, աջակցություն զգալը:

Ես, իհարկե, պարոն Բաղումյանին շնորհակալություն հայտնեցի, թեեւ վստահ եմ` բառերով այդպես էլ չկարողացա արտահայտել զգացածս: Առաջարկեցի հետևյալը, որ մենք կմտածենք տարբեր ծրագրեր, իրեն կներկայացնենք, և ինքը կընտրի, թե կոնկրետ ինչ եղանակով մեր պաշտպաններին հասնի այդ գումարը:

Պարոն Բաղումյանի պատասխանը այնքան պարտավորեցնող էր: Նա ասաց, որ իրեն ոչինչ ներկայացնելու կարիք չկա, ինքը վստահում է ինձ և 250 հազար դոլարը շուտով կփոխանցի հիմնադրամին` հայրենիքի պաշտպաններին հասցեագրելու համար:

Շնորհակալություն, պարոն Բաղումյան, խորին շնորհակալություն:

Հ.Գ.«Իմ քայլը» հիմնադրամում այժմ քննարկում ենք, թե կոնկրետ ինչ ուղղություն ընտրենք այդ գումարը զինվորներին և սպաներին հասցնելու համար:
Առաջիկայում այս մասին ավելի հանգամանալից տեղեկատվություն կլինի»,- գրել է Աննա Հակոբյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դոլարի ու եվրոյի փոխարժեքն աճել է

Հաջորդ գրառումը

Ի՞նչ կապ կա Հիտլերի և Ալիևի միջև

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

29/10/2025
Նորություններ

Վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է. Վլադիմիր Մարտիրոսյան

29/10/2025
Նորություններ

«Իսկապե՞ս ազգովի եք ցանկանում թուրքերի հետ հաշտ ու խաղաղ լինել». գերմանացի պրոֆեսորը՝ փաստաբանին

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ի՞նչ կապ կա Հիտլերի և Ալիևի միջև

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական