Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

25 տարվա ծառայությունս ջուրը գցեցին, ասացին՝ Մեղրիում մնալդ նպատակահարմար չէ. Մեղրիի զորամասի արդեն նախկին հրամանատար

01/07/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես զինվորական եմ, քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արգամ Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ Մեղրիի եւ Մեհրաբի զորամասերի հրամանատարների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Նախարարությունը պատճառների մասին չէր հայտնել, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ հրամանատարներին ազատել են ծառայությունից՝ Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարվելու համար։

Արգամ Գեւորգյանն ասաց, որ սեփական զեկուցագրի համաձայն զորացրվել է։

Նախկին հրամանատարը պատմեց, թե ինչն է իրականում հանգեցրել այսպիսի իրավիճակի. «Վերադասն ինձ տեղեկացրել է, որ ես ծառայությունից դուրս եմ գալիս, ասացին՝ նպատակահարմար չէ Մեղրիում մնալդ։ Ես էլ զեկուցագիր եմ գրել եւ զորացրվել։ Իրենք են ուզեցել աշխատանքից ազատել, ես ինքնակամ եմ դուրս եկել»։

Գեւորգյանը պնդեց, որ ինքը քաղաքականությամբ երբեք չի զբաղվել, խնդիրն այլ տեղում է.  «Կապավոր Լուսինե Մկրտչյանն ինձնից ենթասպայի հաստիք է խնդրել գաղտնի ձեւով, որ ուրիշին հանեմ, իրեն նշանակեմ, ես ասել եմ՝ ինչպե՞ս կարող եմ ուրիշին հանել, քեզ նշանակել, հաջորդ անգամ նման հարցով չգաս։ Դրանից հետո սկսել է անընդհատ թեժ գիծ զանգել, հրամանատարի անունից զանգում էին վերադասին, բողոքում, զանգում էին Պաշտպանության նախարարություն, ամեն բառը ճոխացրած ներկայացնում, թե վատ բաներ եմ ասում իշխանության հասցեին»։

Արգամ Գեւորգյանի պնդմամբ՝ այս գործընթացի պատճառներից է նաեւ այն, որ ինքը Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ընկերն է։

Գեւորգյանն անդրադարձավ նաեւ իր նկատմամբ նշանակված ծառայողական քննությանը.

«Սկսվեց ծառայողական քննություն, իմ պաշտոնավարումը կասեցվեց, 80-100 մարդու հարցաքննության արդյունքում պարզվեց, որ ես անմեղ եմ։ Հունիսի 29-ի հրամանով ինձ նորից վերականգնեցին իմ պաշտոնում։ Առաջին օրը գնում եմ աշխատանքի, այդ աղջիկը նորից զանգում ու բողոքում է, որ եկել է, ես չեմ ուզում նրա հետ ծառայել, երեկոյան Գլխավոր շտաբից տեղեկացնում են, որ ինձ շտապ կանչում են Երեւան։ Նախարարությունում նորից տեղեկացնում են, որ նորից մինչեւ հուլիսի 5–ը կասեցված են նրա լիազորությունները, այդ աղջիկը նորից բողոքում է»։

Արգամ Գեւորգյանը պատմեց, որ 2 պատերազմ է անցել, վիրավորվել է, սակայն հայրենիքի հանդեպ իր պարտքը միշտ կիսատ է համարել ու շարունակել ծառայությունը. «Ես նրանց ապացուցել եմ, որ քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվում, ես զինվորական եմ։ Ես 2 պատերազմով անցել եմ, զինվորի կողքին եմ եղել։ Այն հրամանատարները, որոնք փախել են մարտի դաշտից, հիմա պաշտոնի առաջխաղացում են ունենում. իմ 24-25 տարվա ծառայությունը ջուրն են գցում։ Մաքուր ծառայել եմ իմ ազգին ու հայրենիքին, կռվել եմ, իմ խնդիրն էլ կատարել եմ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

New Challenges for Armenia after Snap Parliamentary Elections

Հաջորդ գրառումը

Ռուբեն Խլղաթյանը կշարունակի կալանավորված մնալ․ դատարանը մերժեց բողոքը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Միջազգային

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025
Իրավունք

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025
Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուբեն Խլղաթյանը կշարունակի կալանավորված մնալ․ դատարանը մերժեց բողոքը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական