Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է․
«Սա Թրամփի ասած 23 քրիստոնյաների ցուցակն է, որի մասին նա անսպասելիորեն Փաշինյանի համար խոսեց հանդիպման ժամանակ։
Այս ցուցակում չկան Բակո Սահակյանն ու մնացած ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը հիմա գտնվում է Բաքվի բանտում։
Այս ցուցակում չկան 2023 թվականին գերի ընկած զինվորականներն ու խաղաղ բնակիչները։
Ավելին ասեմ, այս ցուցակը կազմել է Ջոէլ ամերիկացի բողոքական մի թրամփաիակ քարոզիչ, ով հնարավորություն է ունեցել,ըստ իր խոսքերի, անձամբ խոսել Թրամփի հետ։
Այս հղումներ անցեք` https://www.facebook.com/share/p/16psAK8mQK/
Այսպիսով
Ա. փաշինյանը չի բարձրացրել բանակցությունների ժամանակ Բակո Սահակյանի,Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի և այլ գերևարվածների հարցը։
Բ. 23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից, դա մասնավոր ամերիկացու նախաձեռնություն է։
Գ. փաշինյանի համար ընդհանրապես անսպասելի էր այս ցուցակի մասին հիշատակումը. իր ժեստերը և արձագանքը դրա վառ ապացույցն էին։
Հ.Գ.
Իրենց ընդդիմադիր հռչակող, բայց ներսից նիկոլական մարդկանց էլ, ով հավեսով տարածում էր Թրամփի խոսքերը, որպես ահա,տեսեք, նիկոլը գերիներով զբաղվում ա, խորհուրդ կտամ փսլինքները հավաքել ու վերադառնալ դառը իրականություն»։