22.07.2021 տեղի ունեցավ Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի անդրանիկ նիստը։ ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանը ներկայացրեց ասոցիացիայի գործունեության նախատեսվող հիմնական ուղղությունները, այդ թվում.
• բուժաշխատողների իրավունքների և շահերի պաշտպանություն
• ներգրավում բարեփոխումների մշակման և իրականացման գործում
• բուժօգնության որակի բարելավում
• գիտակրթական, կլինիկական, նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրերի իրականացում
• էթիկայի կոդեքսի մշակում և ներդրում,
• միջդիսցիպլինար համագործակցության զարգացում
• մասնագիտական ասոցիացիաների ռեգիստրի ձևավորում
• մրցանակաբաշխությունների կազմակերպում
• համագործակցություն պետական և ոլորտի տեղական, միջազգային, սփյուռքի կառույցների և կազմակերպությունների հետ
• ոլորտի արդիական հարցերի վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպում
• աջակցություն Արցախին
• և այլ հարցեր
Խորհրդի որոշմամբ այս և այլ ուղղությունները ընկած կլինեն Հայկական բժշկական ասոցիացիայի առաջիկա գործողությունների հիմքում: