Երեքշաբթի, Դեկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

22 վագոն բենզինի իրական քաղաքական արժեքը. Սուրեն Սուենյանց

22/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵԱՏՄ ղեկավարների հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհակալությունը՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու և երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու կապակցությամբ, արտաքին դիտորդի համար կարող է ընկալվել որպես տարածաշրջանային լարվածության թուլացման ազդակ։

Սակայն խորքային քաղաքական վերլուծությունը ցույց է տալիս, որ նման մեկնաբանությունը ոչ միայն վաղաժամ է, այլև իրական գործընթացների տրամաբանությանը լիարժեք չի համապատասխանում։

Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները շարունակում են գտնվել կառուցվածքային հակասությունների փուլում։

Խաղաղության պայմանագիր գոյություն չունի, փոխարենը Բաքուն հետևողականորեն առաջ է քաշում ինչպես նոր, այնպես էլ նախկինում ձևակերպված նախապայմաններ։ Ադրբեջանն առաջադրում է նախապայմաններ (օրինակ՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն), ինչը բարդացնում է գործընթացը:

Շարունակվում է Հայաստանի տարածքների մի մասի փաստացի օկուպացիան, իսկ Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվում են առավելագույն պատժաչափեր՝ ներառյալ ցմահ ազատազրկումը։

Այս ֆոնին տնտեսական բնույթի առանձին քայլերը չեն կարող դիտարկվել որպես ինստիտուցիոնալ խաղաղության գործընթացի բաղադրիչ։

22 վագոն ադրբեջանական բենզինի ներմուծումը Հայաստան, անկախ դրա շուրջ ձևավորված տեղեկատվական աղմուկից, տնտեսագիտական տեսանկյունից համակարգային նշանակություն չունի։

Այն չի փոխում Հայաստանի էներգետիկ շուկայի կառուցվածքը, չի նվազեցնում արտաքին կախվածությունները և չի ձևավորում երկարաժամկետ կանխատեսելիություն։

Հետևաբար խոսքը ոչ թե տնտեսական քաղաքականության, այլ քաղաքական սիմվոլիզմի մասին է։

Երբ բացակայում է փոխադարձությունը հիմնարար հարցերում՝ անվտանգություն, տարածքային ամբողջականություն, ռազմագերիների վերադարձ, ցանկացած միակողմանի «բարի կամքի ժեստ» վերածվում է քաղաքական հավասարակշռության խախտման։

Այն ամրապնդում է այն կողմի դիրքերը, որը պահպանում է ճնշման գործիքները, և միաժամանակ թուլացնում է այն կողմին, որը փորձում է գործընթացը ներկայացնել որպես առաջընթաց։

Այս համատեքստում 22 վագոն բենզինի ներմուծման փաստը Հայաստանում միանշանակ չի ընկալվում։

Հանրային ընկալման մեջ այն առավելապես դիտարկվում է որպես ներքաղաքական նպատակներին ծառայող քայլ՝ նախընտրական փուլում իշխանությունների կողմից առաջ մղվող «խաղաղության օրակարգի» արդյունավետության ցուցադրման համար։

Սա առավել ակնառու է այն պայմաններում, երբ խաղաղության ինստիտուցիոնալ հիմքերը բացակայում են, իսկ հակամարտության առանցքային բաղադրիչները մնում են չլուծված։

Խաղաղությունը պահանջում է հստակ քաղաքական պայմանավորվածություններ, իրավական պարտավորություններ և փոխադարձ պատասխանատվություն։

Առանց այդ բաղադրիչների ցանկացած «ապաշրջափակում» կամ «առևտրի մեկնարկ» մնում է փխրուն, հեշտորեն շրջելի և ենթակա է կարճաժամկետ քաղաքական շահարկումների։

Տվյալ իրավիճակում խոսքը ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության, այլ դրա իմիտացիայի մասին է։

Իսկ խաղաղության իմիտացիան, հատկապես ուժային և քաղաքական անհավասարակշռության պայմաններում, ոչ միայն չի նվազեցնում առկա ռիսկերը, այլ երկարաժամկետ հեռանկարում կարող է խորացնել դրանք։

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ. պատմաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առաջիկայում պետք է սպասել նոր հարձակումների, սադրանքների ու ոտնձգությունների. Արմեն Այվազյան

Հաջորդ գրառումը

Անցյալ կիրակի օրվա խաղաղությունը պատահական չէ. երկրում խաղաղ էր, որովհետև գլխավոր դերակատարը մեկնել էր Ռուսաստան

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՈՒՂԻՂ. 23.12.2025 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

23/12/2025
Հոգևոր

Իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ՝ հոգեւոր սպասավորներիս է դիմել բացահայտ շանտաժի տրամաբանությամբ. Ռուբեն Վարդապետ

22/12/2025
Նորություններ

Խոչընդոտվել է ԲԿ-ում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Միքայել Սրբազանին. Գառնիկ Դանիելյան

22/12/2025
Նորություններ

Մարդիկ խոզ են առնում, ամբողջ տարին խնամում, կերակրում, Նոր տարվա շեմին մորթում. այսօրվա «խաղաղության դարաշրջանը» ճիշտ այն խոզն է. Կարեն Կարապետյան

22/12/2025
Հաջորդ գրառումը

Անցյալ կիրակի օրվա խաղաղությունը պատահական չէ. երկրում խաղաղ էր, որովհետև գլխավոր դերակատարը մեկնել էր Ռուսաստան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական