Թեհրանի Իմամ Խոմեյնի և Մեհրաբադ օդանավակայանները վերսկսել են միջազգային և ներքին չվերթների սպասարկումը. հաղորդում է Tasnim-ը:
Երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերը ապրիլի 14-ի գիշերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարված են հասցրել իսրայելական ռազմական օբյեկտներին, չեղարկվել են թռիչքները Իրանի 16 քաղաքների օդանավակայաններից, այդ թվում՝ մայրաքաղաքի երկու օդանավակայաններից՝ Իմամ Խոմեյնիից և Մեհրաբադից։
Tasnim-ը հաղորդում է՝ քանի որ երկու օդանավակայանների աշխատանքը վերադարձել է բնականոն հուն, չեղարկված չվերթերի ուղեւորները կկարողանան տոմսերը փոխանակել այլ ժամկետներով։