Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2026-ի շրջադարձը. Ընտրությունների և ոչ միայն դրանց մասին. Վահե Հովհաննիսյան

08/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ

Գալիք խորհրդարանական ընտրությունները որոշելու են ոչ թե առաջիկա հինգ տարվա, այլ՝ առնվազն առաջիկա մի քանի սերունդների կյանքը, և այս առումով ունեն իսկապես պատմական նշանակություն։

1. 2026-ի ընտրություններն էապես տարբերվում են 2021-ից։ Նմանություն գրեթե չկա։ 2021-ին հանրային լայն տրամադրությունները շոկային էին, մեծ էր ագրեսիան, բայց ոչ՝ փոփոխությունների պահանջը։ Հիմա ագրեսիան նվազել է, բայց փոփոխությունների պահանջի ծավալն ու պահանջողների թիվն էապես մեծացել են։ Այս իրականությունն այլ գործելաոճ է պահանջում։

2. Այս պայմաններում իշխանության վերարտադրվելու շանսերը նվազագույն են։ Հետևաբար՝ նա գնալու է «պայմանների փոփոխությանը»։ Առաջին անգամ սրա մասին զգուշացրել եմ, երբ ընդդիմադիր տարբեր շրջանակներ էյֆորիայի մեջ էին ստացվող սոցհարցումների թվերից։ Եվ Նիկոլն իսկապես գնաց «իրավիճակի փոփոխության». Սրբազանների ձերբակալություններ, «ահաբեկչության» քրեական գործ՝ բազմաթիվ անձանց ձերբակալություններ, Սամվել Կարապետյանի ձերբակալություն, Եկեղեցու դեմ արշավ, Վաշինգտոնյան փաստաթուղթ և այլն։ Բազմաժանր շարունակություն վստահաբար լինելու է. նա ձգտելու է ստեղծել «ընտրական նոր պայմաններ»։

3. Ընդդիմություն ասելով՝ պետք է հասկանալ բոլոր այն ուժերին, որոնք խորքային փոփոխություններ են ուզում։ Այս բանաձևը տալիս է ոչ ֆորմալ կոնսոլիդացիայի մեծ հնարավորություն և, հետևաբար, Հայաստանի այս ողբերգական էջը շրջելու իրական շանս։ Չի կարելի նեղացնել ընդդիմության գաղափարը՝ ո´չ 2, ո´չ 3 կամ 4 ուժի շրջանակում։ Երբեք չես իմանա, թե ընտրությունների շրջանում ինչ անսպասելի զարգացումներ կարող են լինել, թե ով ինչ թաքնված պոտենցիալ ունի։

4. Բոլոր սոցհարցումներով՝ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը ցանկանում է փոփոխություններ։ Քաղաքական միավորների խնդիրն է՝ այս տրամադրությունները վերափոխել փոփոխությունների պատրաստ հասարակության։

5. «Նիկոլի բերած խաղաղության» սուտ թեզը պետք է չեզոքացնել կոնտր-քաղաքական բանաձևով, և այն պետք է լինի գրագետ։ Իրական խաղաղության հեռանկարը պետք է առաջարկի հենց ընդդիմությունը։

6. Ընտրություններում Նիկոլի վերարտադրումից անմիջապես հետո Ալիևը դնելու է ադրբեջանցիների՝ Հայաստան զանգվածային վերադարձի պահանջը, որի չբավարարումը բերելու է իրավիճակի կտրուկ սրման։

7. Շատ կարևոր էր, որ այն մարդիկ, որոնք վերջին 4-5 տարիներին ամենօրյա ռեժիմով գրագետ, սրտացավ, ազնիվ պայքարել են, իրենց դուրս չդնեն ընտրական պրոցեսից, չասեն «ես չեմ զբաղվում քաղաքականությամբ» և այլն։ Սա քաղաքականություն չէ, սա Հայաստանի՝ շատ երկար տարիների ջրբաժանի ընտրությունն է։ Հակառակ դեպքում Նիկոլի ցուցակի դեմ լինելու են շքախմբային, կարիերիստական ցուցակներ, որոնք Հայաստանին քիչ բան կարող են տալ։ Այս ընտրությունը հետպատերազմյան վերականգնման ուղու մասին է։ Ասելիք ունեցողները մի կողմ քաշվելու իրավունք չունեն։

8. Մեծ արժեք ունեն նոր միավորները, նոր դաշինքները, ոչ ստանդարտ միավորները։

9. Իշխանությունն ամեն ապօրինություն անելու է, բայց դա ունի հստակ հակաթույն. քաղաքական լիդերության խնդիրն է՝ փոփոխություններ ուզող հասարակությունից ստանալ պայքարող հասարակություն։ Հենց դա ստացվեց, իշխանության ապօրինությունների մեքենան սկսելու է խափանվել։

10. Եթե իշխանությունը պարտվի, բայց կեղծելով փորձի մնա իշխանության, լինելու է համընդհանուր ընդվզում։

11. Հաջողությունը տարբեր օղակներից կազմված մի շղթա է. պետք է հանրային փոփոխությունների լատենտ պահանջը վերափոխել գիտակցված-մոտիվացված փոփոխությունների պահանջի, ձևավորել նոր, էֆեկտիվ դաշինքներ, գնալ ընտրությունների, ստանալ շատ ձայներ, ձևավորել այն վիճակը, երբ ԱԺ-ում կարող ես հանգիստ ձևավորել նոր կառավարություն, և եթե իշխանությունը փորձի կեղծել ու պահել իշխանություն. դա բերի համատարած պոռթկման։

Արժի ֆիքսել այս փուլի գլխավոր անոմալիան։ Սովորաբար նախքան ընտրությունները ընդդիմությունն է ամեն կերպ փորձում աշխուժացնել քաղաքական-հանրային պրոցեսները, դաշտ բերել թեմաներ, ակտիվ պահել հասարակությանը։ Մեզ մոտ, զարմանալիորեն, հակառակն է. ընդդիմությունը պասիվ է, դրա փոխարեն՝ իշխանությունն է պրոցեսներ նախաձեռնում, և ընդդիմությունը միայն արձագանքողի դերում է։ Սա այսօրվա Հայաստանի իրավիճակի համար իրոք հակաբնական երևույթ է, ու պիտի փոխվի։ Այս առումով, իմպիչմենտի գաղափարը և այլ՝ քաղաքական ու հանրային ակտիվություն գեներացնող գաղափարներ կարող են դառնալ կարևոր պրոցեսի շատ կարևոր նախաբան։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Նախորդ գրառումը

Արդյո՞ք Յուդկիվսկան կարող է խոսել հայ գերիների ճակատագրից. Free Armenian Hostages 

Հաջորդ գրառումը

Թյուրքական պետությունների կազմակերպությունը Հռչակագիր է ընդունել՝ ընդգծելով Զանգեզուրի միջանցքի գործարկման ուղղությամբ իր ջանքերը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Միջազգային

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026
Հաջորդ գրառումը

Թյուրքական պետությունների կազմակերպությունը Հռչակագիր է ընդունել՝ ընդգծելով Զանգեզուրի միջանցքի գործարկման ուղղությամբ իր ջանքերը

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական