Հաջորդ տարվա աշնանը մենք ՏԻՄ մեծ ընտրություններ ունենք. այս պահին 46 համայնքներում սպասվում են ընտրություններ, այսօր կայացած տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Ըստ նրա՝ ընտրություններ կանցկացվեն հետևյալ մարզկենտրոններում՝ Արտաշատում, Աշտարակում, Արմավիրում, Գավառում, Վանաձորում, Հրազդանում, Կապանում, Եղեգնաձորում և Իջևանում։
«Ըստ էության՝ բացառությամբ Գյումրիի, բոլոր մյուս մարզկենտրոններում կլինեն ընտրություններ»,-ասաց նա։
Վահագն Հովակիմյանը թվարկեց նաև բոլոր այն համայնքները, որտեղ հաջորդ տարի սպասվում են համամասնական ընտրակարգով ընտրություններ՝ Ապարան, Արարատ, Մասիս, Արաքս, Մեծամոր, Բաղրամյան, Մարտունի, Սևան, Վարդենիս, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Փամբակ, Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նայիրի, Նոր Հաճն, Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Վայք, Ջերմուկ, Դիլիջան և Նոյեմբերյան։
«2026-ին ՏԻՄ ընտրությունների համար երեք օր ենք սահմանել՝ սեպտեմբերի վերջին կիրակին՝ ամսի 27-ին, հոկտեմբերի վերջին կիրակին՝ ամսի 25-ին, նոյեմբերի վերջին կիրակին՝ ամսի 29-ին։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններ մեծամասնական կարգով կանցկացվեն միայն այն համայնքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններով, ինչպես օրինակ՝ Լերմոնտովոյում, Ֆիալետովոյում, Ֆերիկում, Շամիրամում, Արևուտում, Արզնի ումև այլն։





