Չորեքշաբթի, Հունվարի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2025-ին լրագրողների նկատմամբ վիրավորանքներով, նվաստացուցիչ վերաբերմունքով աչքի են ընկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ-ական պատգամավորները. Մելիքյան

26/01/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2024 թվականին լրագրողների և ԶԼՄների դեմ ներկայացվել է 43 դատական հայց՝ բոլորն էլ վիրավորնքի և զրպարտության հիմքով, իսկ 2025-ին այդ թիվը 61-ն է, Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ2025-ի տարեկան զեկույցը ներկայացնելիս այսօր ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Ըստ բանախոսի՝ աճն ակնհայտ է և մտահոգիչ։

«Կարծում եմ՝ նաև մտահոգիչ է այն, որ դատական գործերի գրեթե կեսը հենց իշխանության ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից է, և նույնիսկ առաջին դեմքերը հարցերն արտադատական ճանապարհով լուծելու օրինակ չեն դառնում։ Մեզանում այդ կուլտուրան առայժմ չի ձևավորվում։ Իշխանական վերնախավը բազաթիվ այլ հնարավորույթուններ ունի և՛ արձագանքելու, և՛ հերքելու՝ ձեռնպահ մնալու դատական հայցերից»,- ասաց ԽԱՊԿ նախագահը՝ նկատելով, որ արտադատական մեթոդներ ասելով՝ նկատի ունի, որ նախքան դատարան դիմելը համապատասխան պահանջով կարելի է դիմել տվյալ լրատվամիջոցի խմբագրություն, առաջին քայլով փորձել հարցերը լուծել հենց ԶԼՄ-ի հետ։

Աշոտ Մելիքյանը միաժամանակ ընդգծեց՝ 2025 թվականին ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների 15 գործով հայցերը բավարարվել են, և լրատվամիջոցներին պարտավորեցրել են հերքումումներ տպագրել, ինչպես նաև վճարել դրամական փոխհատուցումներ։

«Այդ գործերով դրամական փոխհատուցումների ծավալը կազմել է 3,3 միլիոն դրամ։ Եվ հակառակը, ԶԼՄ-ների և լրագրողների կողմից ընդդեմ պաշտոնյաների ներկայացված հայցերից 5-ը մերժվել են, 1-ը՝ բավարարվել։ Եվս 9 հայց ընթացքի մեջ է։

Եթե հետ գնանք 10 տարի, շատ քիչ կարելի էր հանդիպել, երբ լրագրողը կամ լրատվամիջոցն ընդդեմ պաշտոնատար անձի հայց էին ներկայացնում։

2025 թվականին ընդդեմ լրագրողների վիրավորանքների, նվաստացուցիչ վերաբերմունքի, մասնագիտական խոչընդոտումների թիվը 45-ն է, և դրանց մեծ մասը՝ 33-ը, իշխանության ներկայացուցիչների կողմից է։ Սա շատ բարձր և մտահոգիչ թիվ է։ Ընդ որում՝ այդպիսի վերաբերմունքով աչքի են ընկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բազմաթիվ պատգամավորներ՝ Անդրանիկ Քոչարյան, Վիլեն Գաբրիելյան և այլն։ Այդպիսի հռետորաբանությամբ հանդես  էեկել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը»,- ասաց ԽԱՊԿ նախագահը։

Աշոտ Մելիքյանը հիշեցրեց՝ 2025 թվականին գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 15 դեպք, որոնցիցից 7-ը կիրառվել է իրավապահների, 7-ը՝ իշխանության համակիր քաղաքացիների կողմից։ Մեկ դեպքում էլ կատարողն առայժմ անհայտ է։
«Սա այն դեպքն է, երբ լրագրող Հակոբ Կարապետյանին ֆիզիկական բռնության էր ենթարկել դիմակավորված անձը։ Առայժմ այդ անձը հայտնաբերված չէ»,- ասաց նա։

ԽԱՊԿ նախագահն ուշադրություն հրավիրեց պետական մարմինների կողմից ԶԼՄ-ներին տեղեկություն տրամադրելու ժամկետների ձգձգման, լղոզված և խիստ հակիրճ պատասխաններ տրամադրելու պրակտիկայի վրա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նարեկ Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում

Հաջորդ գրառումը

Արագածոտնի թեմը հորդորում է չընկրկել, չհուսահատվել եւ հարատեւել աղոթքի մեջ՝ արդարության վերականգնման սպասումով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տիրադավ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ է արվել

27/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես շնորհավորում եմ մեր բոլոր զոհված ընկերների և զոհված զավակների բանակի օրը, ովքեր իրենց հաղթանակն էին կերտել. Աշոտ Երկաթի նամակը՝ բանտից

27/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դուք չունեք նավթ, չունեք գազ, գուցե հենց այդ պատճառով էլ Արցախում տեղի ունեցածը որոշներին հետաքրքիր չէ. «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմի ֆրանսիական ցուցադրությունները

27/01/2026
Միջազգային

ԱՄԷ-ն արգելել է իր օդային տարածքի օգտագործումը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

27/01/2026
Հաջորդ գրառումը

Արագածոտնի թեմը հորդորում է չընկրկել, չհուսահատվել եւ հարատեւել աղոթքի մեջ՝ արդարության վերականգնման սպասումով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական