Մեր խնդիրներն առաջինը մեզ է պետք լուծել, ոչ թե Ռուսաստանին կամ միջազգային հանրությանը։
Ասում ենք՝ Մոսկվա, դե տես ինչ ես անում, կամ՝ Բրյուսել, Վաշինգտոն, իսկ մե՞նք ինչ են անում, Ստեփանակերտը ինչ է անում։
Մենք ժանր ունենք ապրելու՝ «Նամակ Ռուսաց թագավորին», բա Մոսկվայի խնդիրներն ո՞վ լուծի։
Ռուսաստանը հիմա իր խնդիրները չի կարողանում լուծել, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցն ինչպե՞ս կարող է լուծել. ոչ հռետորական հարց ուղղեց Փաշինյանն այսօրվա ասուլիսին։
Նա պարզ ասաց, որ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի, այն որ Արայիկ Հարությունյանը Արցախը հայտարարել է աղետի գոտի, կառավարման խնդիրները հենց իրենք էլ պիտի լուծեն, Հայաստանի վրա թող հույս չդնեն։ Հայաստանը ԼՂ-ի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել։
«Մենք միջազգային հանրությանն անընդհատ հղումներ ենք անում, բայց մի կարևոր բան բաց ենք թողնում՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմներով։ Կամ մենք ճիշտ չենք ձևակերպում մեր անելիքները, կամ ճիշտ չենք դիրքավորվում. կան մի շարք շեշտադրումներ, որոնք նշանակում են մի բան, որ Հայաստանը ինչպես նախորդ 30 տարիաներին, այնպես էլ հաջորդ 30 տարիներին պետք է ապրի կոնֆորտացիոն ռեժիմով։ Որպես սեփական սխալներից դաս քաղած մարդ՝ հարկ եմ համարում ասել, որ եթե որևէ մեկն ասում է, որ Հայաստանը պետք է կոնֆորտացիոն ռեժիմում ապրի, Հայաստանի պետականությունը դնում է կասկածի տակ։
2020 թվականի պատերազմից հետո գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունն ու պետականությունը։ Հայաստանը հակամարտության կոնֆորտացիոն ռեժիմի տակ դնել, նշանակում է Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը դատապարտել չլինելու»,- հայտարարեց Փաշինյանը։