Ադրբեջանը COP29 կոչվող ֆեյքերի աննախադեպ ալիք է պատրաստում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը։
Նա, մասնավորապս, նշել է. «Իրական Ադրբեջանը բենզինի և գազի պետություն է, բռնապետություն՝ ընդդեմ մարդու իրավունքների:
2020 թվականին օգտագործել է ջիհադիստների և ֆոսֆորային ռումբեր Լեռնային Ղարաբաղում:
2023 թվականին օգտագործել է շրջափակումն ու սովը:
Բարի գալուստ CopOfShame»: