Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՆԱՉՄԱՆ, ՍԻՐՈ ԵՎ ՀԱՐԳԱՆՔԻ

21/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նորություններ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Մեր հայրենակից, ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, տնտեսագիտության դոկտոր Սամվել Կարապետյանը շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է ստանում ոչ միայն ամեն տարվա օգոստոսյան այս օրերին, ծննդյան տոնի կապակցությամբ, այլեւ տարին տասներկու ամիս` ամենատարբեր առիթներով: Նա բազմաթիվ նամակներ է ստանում ինչպես մտերիմներից եւ ծանոթներից, այնպես էլ Տաշիր աշխարհի հայրենակիցներից, որոնց մտահոգությունները, տխրություններն ու ուրախությունները, չնայած միմյանցից բաժանող հազարավոր կիլոմետրերին, մշտապես եղել են հասանելի եւ ուշադրության կենտրոնում: Շնորհավորողների մեջ զգալի թիվ են կազմում նաեւ Ռուսաստանում բնակվող տարբեր ազգության եւ մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց թեեւ երբեւէ չի էլ հանդիպել Սամվել Կարապետյանը, բայց փոխարենը` այդ մարդիկ ուշի-ուշով հետեւելով հայազգի գործարարի աստվածահաճո ձեռնարկումներին` ցանկանում են հայտնել իրենց սրտի խոսքն ու բարեմաղթանքը:

Նրանցից երկուսին ես հանդիպեցի «Տաշիր Գրուպի» կազմակերպած հերթական միջոցառման օրը` Մոսկվայի Կրեմլի դահլիճում մեծ շուքով ընթացող «Տաշիր-2013» ամենամյա երաժշտական ութերորդ մրցանակաբաշխության ժամանակ:

Տեղեկանալով, որ հայազգի լրագրող եմ, ռուս ամուսինները, ինչպես հետո պարզվեց` արվեստագետներ, ինձ մեկնեցին գեղեցիկ ձեռագրով գրված մի թուղթ` ավելացնելով. «2006 թվականից մենք ներկա ենք գտնվում երաժշտական այս անկրկնելի տոնահանդեսներին, եւ յուրաքանչյուր անգամ «Տաշիրը» Ռուսաստանի ամենահեղինակավոր բեմերից ներկայանում է ինքնատիպ եւ յուրահատուկ շոու-ծրագրովՙ համախմբելով ինչպես հայկական, այնպես էլ ռուսական եւ միջազգային էստրադայի ամենահայտնի եւ սիրելի արտիստներին: Շնորհակալություն Սամվել Կարապետյանին` մեզ անկրկնելի տոներ պարգեւելու համար: Ձեր ժողովուրդը պետք է հպարտանա այսպիսի զավակով, որովհետեւ նա հայկական մշակույթը զարգացնելու եւ ամբողջ աշխարհում ներկայացնելու գործում անուրանալի եւ մեծ ներդրում ունի, եւ «Տաշիր»-ի փառատոներին մասնակցում են նաեւ համաշխարհային մեծության աստղեր, որը նույնպես Սամվել Կարապետյանի մտահղացումներից է: Մենք այստեղ գրել ենք Ձեր մեծ հայրենակցին ուղղված մեր սրտի խոսքը…»:

Իսկ ձեռագրում, անկեղծ բարեմաղթանքներից զատ, արվեստագետ ամուսինները Սամվել Կարապետյանին էին ձոնել այս հնամյա զրույցը. «Աստված հանդիպում է մի մարդու եւ հարցնում. կցանկանա՞սՙ ցույց տամ քո անցած կյանքն ու ճանապարհը: -Իհարկե,- զարմացած պատասխանում է մարդը: Աստված նրան վեր է բարձրացնում եւ ցույց տալիս նրա կյանքի անցած ուղին` իրար կողքի քայլող զույգ ոտնահետքեր: – Իսկ ո՞վ է ինձ հետ,- հարցնում է մարդը: – Ես եմ… Աստվածը, ես ուղեկցում եմ քեզ քո ողջ կյանքի ընթացքում: -Իսկ ինչո՞ւ են որոշ տեղերում միայն մեկ մարդու ոտնահետքեր: -Դրանք կյանքիդ դժվար պահերն են: -Դու ինձ մենա՞կ ես թողել, բայց ինչպե՞ս կարող էիր,- հիասթափված եւ զարմացած հարցնում է մարդն Աստծուն եւ ստանում հետեւյալ պատասխանը: -Դրանք իմ ոտնահետքերն են, քո կյանքի դժվարին պահերին ես քեզ ձեռքերիս վրա եմ պահել…»:

Այս հուզիչ պատմությունը հիշատակելուց հետո ամուսինները մարգարտաշար ձեռագրով հավելել էին. «Թանկագին Սամվել Կարապետյան, մենք գիտենք, թե որքան դժվարություններ ես տեսել քո երիտասարդ կյանքի ընթացքում: Հավատացած եղիր, որ այսուհետեւ էլ, դժվարին պահերին, Աստված քեզ պահելու եւ պահպանելու է, քանզի դու արժանի ես Նրա բարեհաճությանը…»:

Ահա այսպիսին է մարդկանց սրտի անկեղծ խոսքը, նրանց ճշմարիտ գնահատականը հասարակության բարօրության համար մտահոգ անհատի, մարդու` իր դրվատելի գործունեությամբ այսօր արդեն ամբողջ Ռուսաստանին հայտնի մեր հայրենակից Սամվել Կարապետյանի մասին, ով ընդամենը 48-րդ ամառն է դիմավորում իր կյանքի, սակայն հասցրել է արժանանալ համընդհանուր ճանաչման, սիրո եւ հարգանքի:

48 տարին ոմանց կարող է ակնթարթ թվալ, բայց մեր հայրենակցին ճանաչողները գիտեն, որ այդ ժամանակահատվածը եղել է նաեւ բազում դժվարություններով լի ուղի, որը Սամվել Կարապետյանը արժանապատվությամբ եւ պատվով է հաղթահարել:

Իսկապես, մինչ օրս էլ շատերի համար մնում է հանելուկ, թե ինչպես կարելի է օտար ափերում, առանց կապերի եւ սկզբնական կապիտալի, շատ կարճ մի ժամանակահատվածում դառնալ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, անել անհնարինըՙ զրոյից հասնել աննախադեպ հաջողությունների, հասնել փառքի գագաթնակետին ու միեւնույն ժամանակ` մնալ մարդ եւ բարոյականության մարմնացում: Եվ պատահական չէ, որ 1999-ին ստեղծված ընկերությունն այսօր ՌԴ-ում ունի շուրջ 200 ձեռնարկություն, որի մեջ մտնում են 24 առեւտրային, 7 բիզնես կենտրոններ եւ 7 հյուրանոց` ավելի քան 35.000 աշխատատեղով:

Լինելով չափազանց պատրաստակամ անհատ եւ ապրելով Ռուսաստանում` Սամվել Կարապետյանը երբեք անտարբեր չի մնում Հայաստանի մտահոգությունների նկատմամբ, նա ակտիվ ու նախաձեռնող է նաեւ հայրենիքի շենացման գործերում եւ մշտապես ցանկանում է իր ներդրումն ունենալ: Մեր ժողովրդին քաջ հայտնի է բարեգործ Սամվել Կարապետյանի առինքնող կերպարը: Այսօր արդեն անուրանալի իրողություն է, որ նա սիրով է բարեգործություններ եւ նվիրատվություններ անում: Անում է սրտի կանչով, անաղմուկ եւ առանց ավելորդ թմբկահարումների: Ամենաթարմ օրինակներից մեկը ՀՀ պաշտպանության նախարարությանը ցուցաբերած լուրջ եւ ծանրակշիռ աջակցությունն էր: Իսկ մինչ այդ, հավատարիմ նախնյաց կանչին եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատգամներին` Սամվել Կարապետյանը 10 միլիոն դոլար է նվիրաբերել Մոսկվայում հայկական եկեղեցու կառուցման գործին, դրանից հետո էլ 15 միլիոն դոլար է փոխանցել Սուրբ Էջմիածին Մայր տաճարին… Իսկ ամիսներ առաջ «Տաշիր Գրուպը» Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում հանդիսավորությամբ գործարկեց «Դալմա Գարդեն Մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրը, որի բացմանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Տաշիր Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ հանրապետության ղեկավարը շրջել է նորակառույց համալիրում: Նախագահին ներկայացվել է, որ ավելի քան 45.500 քմ տարածքով կենտրոնը կառուցվել է նման համալիրներին ներկայացվող ամենաբարձր պահանջներին համապատասխան, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշների ներկայությունը մեկ հարկի տակ: Առեւտրային գոտում ապրանքանիշներ եւ արտադրողների ներկայացնող վաճառքի սրահներից բացիՙ «Դալմա Գարդեն Մոլ»-ը ներառում է ժամանցի գոտի, կինոթատրոններ, մանկական խաղահրապարակ, սրճարաններ եւ հիպերմարկետ: «Դալմա Գարդեն Մոլ»-ը հավակնում է դառնալ նաեւ տարբեր միջոցառումներիՙ ցուցահանդեսների, շնորհանդեսների, նորաձեւության ցուցադրությունների, համերգների ու այլ հանդիսությունների անցկացման վայր եւ համաքաղաքային առօրյայի անբաժանելի մաս:

Եվ վերջապես, ինչպես ասում են` բոլորիս աչքը լույս. ամերիկյան «Forbes» ամսագիրը վերջերս հրապարակել է աշխարհի դոլարային միլիարդատերերի` 2013 թվականի ցուցակը: Միլիարդատերերի համաշխարհային ցուցակում ազգությամբ 6 հայ կա: Աշխարհում ամենահարուստ հայը 353-րդ հորիզոնականում գտնվող Սամվել Կարապետյանն է, որի ընդհանուր կարողությունը, ըստ «Forbes»-ի, կազմում է 3,8 միլիարդ դոլար: Անցյալ տարի նրա կարողությունը ամսագիրը գնահատել էր 1,6 միլիարդ: Սա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում Սամվել Կարապետյանի կարողությունը աճել է 2,2 միլիարդ դոլարով: Դատելով «Forbes»-ի ներկայացրած տվյալներից` մինչ վերջերս աշխարհի ամենահարուստ հայը համարվող Քըրք Քըրքորյանը առաջին անգամ տեղը զիջել է Սամվել Կարապետյանին…

Ահա այս վաստակով եւ ծանրակշիռ «ուղեբեռով» է Սամվել Կարապետյանը դիմավորում իր ծննդյան հերթական տարեդարձը:

Ի սրտե շնորհավորում ենք մեր անվանի եւ տաղանդավոր հայրենակցին: Մեր հիշատակած հնամյա զրույցի պես` դժվարին պահերին Աստված նրան պահապան: Միշտ իր սիրելիների կողքին լինի, նրանցով շրջապատված: Թող անցնող ժամանակը բերկրանք եւ ուրախություն պարգեւի նրան, քանզի նա այդ ամենը վերադարձնելու է մարդկանց` իր ժողովրդին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԻՏԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԸՙ ԿՈԼՈՒՄԲԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԿՅԱՆՔԸ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԳԵՂԱԳԻՏՈՐԵՆ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՎԱՅԵԼՔԸ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025
Նորություններ

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025
Նորություններ

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025
Հաջորդ գրառումը

ԿՅԱՆՔԸ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԳԵՂԱԳԻՏՈՐԵՆ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՎԱՅԵԼՔԸ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական