Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

200 գերիներից մնացել է 19 հոգի. թողեք գործ անենք, թողեք էդ մարդկանց հետ բերենք. Ալեն Սիմոնյան

06/05/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրողներն այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չարձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ արցախցիներին «սեպարատիստներ» անվանելուն, և միայն Եվրոպական խորհրդարանի նախագահը պատասխանեց նրան։

«Ես ուզում եմ ասել, որ դուք մտնում եք մի քննարկման մեջ, որտեղ Հայաստանն իր շահերն այնքան է պահել, որ Ադրբեջանի նախագահը նախ ելույթ է ունենում, երկրորդը՝ այդ ելույթի ընթացքում խոսում է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության մասին, այն պարագայում, երբ դուք ասում էիք՝ խաղաղություն չի լինի։ Ձեր գնահատականները խոսակցության վերաբերյալ շատ մակերեսային են։ Այդ ասելիքն այնքան ենք ասել, որ եկել-հասել ենք նրան, որ ունենք խաղաղության պայմանագիր։ Մեր հարաբերությունները հասել են նրան, որ մենք առևտուր ենք անում իրար հետ։

Ես հասկանում եմ, որ ժամանակին այսպիսի տրամաբանություն կար, որ կարելի էր մեծ-մեծ խոսել, որովհետև ակնհայտ էր, որ ռուսական կողմը թույլ չի տա որևիցե գործողություն։ Ես ուզում եմ հասկանալ՝ դուք ի՞նչ եք ակնկալում, որ Ալենը… Մենք արձագանք տվել ենք։ Երբ որ դուք խոսում եք այնտեղ պահվող անձանց մասին, ավելացրեք, որ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որն ամեն տարի, ամեն ամիս կամ ամիսը մեկ ինչ-որ գործողության հետևում է, մարդ է վերադարձնում Հայաստան։ Մենք չենք փորձում գլուխ գովել, ինչ-որ մեկին բերան ծռել, քաղաքականության մեջ տղամարդ խաղալ. մենք գործ ենք անում։ Եվ այդ գործի հետևանքն այն է, որ արդեն ընդամնեը 19 հոգի է մնացել հաստատված Ադրբեջանի բանտերում։ Իսկ այդ մարդիկ, որոնք մեծ-մեծ խոսում են, ի՞նչ են արել Հայաստանի համար, կամ էլ հենց այդ նույն մարդկանց համար։ Ովքեր մեզ քննադատում են, այդ մարդկանց պատճառով է, որ մենք ունեցել ենք 44-օրյա պատերազմ, որ այդ մարդիկ հիմա բանտում են։

200 գերիներից մնացել է 19 հոգի։ Կարամ ամեն օր ձեզ թուղթ գրեմ, ուղարկեմ, ուրախ-ուրախ ցույց տաք, ծափ տաք, գնաք առաջ, և ընդհանրապես բան չփոխվի։ Թողեք գործ անենք, թողեք էդ մարդկանց հետ բերենք, ոնց որ բերում ենք։ Հերիք է քաղաքական շահարկումներ անեք գերիների, անհետ կորածների ծնողների հետ կապված, մահացածների թիվն ավելացնեք, ամեն մահի ու դժբախտության վրա աչոկ հավաքեք։ Հերիք է աչոկ հավաքեք մարդկանց ցավի վրա, թողեք հայ ժողովուրդն ապրի, թողեք այս մարդիկ ուրախանան, ժպտան, գնան աշխարհ պտտվեն, իրենց համար լավ բաներ առնեն։ Այդ նավսը՝ Քոչարյանով, Սերժով, դրսից եկած օլիգարխներով վերցրեք, տարեք ձեզ պահեք, հերիք եղավ, բոլ եղավ։ Այդ երեքը նավս են այս երկրի վրա, հայ ժողովրդի անեծքն են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Կարապետյանը, մնացած բոլորը, ովքեր ձև են անում, որ ուզում են իշխանության գալ, հայ ժողովրդի անեծքն են»։

Հարցին՝ եթե Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատված, ինչպես ՀՀ իշխանություններն են պնդում, ինչո՞ւ այդ դեպքում Ալիևը չեկավ Հայաստան, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ չգիտի՝ ինչու չեկավ։

«Ես էլ եմ պատրաստվում հարմար առիթի, որ եթե հրավեր լինի, այցելեմ Ադրբեջան։ Եվ ակնկալում եմ, հրավիրում եմ, որ իմ գործընկերը նույնպես այցելի Երևան։ Իսկ խաղաղության չափորոշիչն ինձ համար դա մեր երեխաների չզոհվելն է»։

Դիտակմանը, որ Ալիևի հռետորաբանությունը չի փոխվել, նա պատասխանեց. «Կոշտ հռետորաբանությունը բանակցելու համար է, մենք էլ ենք կոշտ հռետորաբանությամբ խոսում, և դա նույնպես բանակցելու համար է, դա քաղաքականություն է։ Բակում ռազբորկայի տրամաբանությամբ և քրեական ենթամշակույթով մի՛ առաջնորդվեք, խնդրում եմ։ Ես կարող եմ այստեղ մեծ-մեծ բաներ խոսել և թքած ունենալ, որ սահմանի վրա հեսա պատերազմ կսկսվի, ինչն անում են այսօրվա ընդդիմադիր գործիչները»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախկինում մենք եղել ենք ծնկած, հիմա պետք է տեր կանգնենք մեր երկրին. ԱԺ նախագահ

Հաջորդ գրառումը

Ես մտավախություն ունեմ, որ իրեն դրսից շպարգալկայով տվել են, ինքը կրկնում է. Ալեն Սիմոնյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հանրային քննարկում` ինչպե՞ս են մեզանից գողանում ընտրությունները և ի՞նչ կարող ենք անել հունիսի 7-ին. Արման Թաթոյան

16/05/2026
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների

16/05/2026
Միջազգային

Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտմանը․ Վոլոդին

16/05/2026
Հաջորդ գրառումը

Ես մտավախություն ունեմ, որ իրեն դրսից շպարգալկայով տվել են, ինքը կրկնում է. Ալեն Սիմոնյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գաբրելյանովը որ ասում էր՝ սրա մասով ԱԱԾ փաստաթղթերը վերացվել են, դա այդպես չէ. մեկ այլ հզորագույն պետության մոտ դրանք առկա են. Ալեն Ղևոնդյան

15/05/2026

Ի դեպ, Ղարաբաղյան շարժման ներքո ծնվեց ՀԽՍՀ-ի անկախության շարժումը: Հայաստանի անկախացումը ծննդաբերվել է Ստեփանակերտի հրապարակում: Իսկ նիկոլն ասում է, որ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական