Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

20 մարդու կյանք խլած հրաձիգը

ԱՄՆ Մեն նահանգում զանգվածային հրաձգության հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ։

ABC News-ի մի քանի աղբյուրների համաձայն՝ հոկտեմբերի 25-ի երեկոյան հրաձգության հետևանքով զոհվել է 20-22 մարդ.  հարձակվողին որոնում են։ Ավելի քան 50 մարդ վիրավորվել է. հայտնում է CNN-ը։

Ըստ նահանգի ոստիկանության՝ հրաձգությունը տեղի է ունեցել երեք տարբեր հասարակական վայրերում, այդ թվում՝ «Sparetime Recreation» բարում, «Schemengees Bar & Grille»-ում և Mollison Way-ում գտնվող բոուլինգի սրահում, որտեղ բազմաթիվ երեխաներ են եղել: Ոստիկանությունը  խնդրել է բնակիչներին ժամանակավորապես մնալ տանը և փակել դռները.  հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:

«Հորդորում ենք այս օրերին ենք բոլոր բիզնես-սրահները, խանութները փակել, մինչ  հետաքննենք ու բռնենք հանցագործին», – ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Կասկածյալը՝ 40-ամյա Ռոբերտ Քարտը, զինված է եղել հրաձիգով։

Ենթադրվում է, որ  նա ունի հոգեկան առողջության խնդիրներ. 2023-ի ամռանը  երկու շաբաթ անցկացրել է հոգեբուժարաում։

Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է Լյուիսթոնում տեղի ունեցած ողբերգության  մասին։