Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2% հետվճարը միայն «ArCa» քարտատերերի համար է

24/12/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաջորդ տարվանից Հայաստանում ներդրվելու է անկանխիկ առևտրից համընդհանուր հետվճարի (քեշբեք) համակարգ: Հոկտեմբերի 27-ին՝ 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, այդ մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

«Մյուս տարի ներդնելու ենք համընդհանուր hետվճարի համակարգ: Բոլոր քաղաքացիները՝ անկանխիկ առևտրի դեպքում, 2 տոկոսը հետվճարի ձևով կստանան»,- ասել էր նա։ 

Լրատվամիջոցները ևս, մեջբերելով Փաշինյանին, գրել էին, որ բոլոր քաղաքացիները կկարողանան օգտվել հետվճարից։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը իր Տիկտոկի էջում ևս պնդել էր, թե հունվարի 1-ից բոլոր քաղաքացիները կկարողանան անկանխիկ եղանակով վճարումների դիմաց 2%-ի չափով քեշբեք ստանալ։

Իրականում այս տեղեկությունը մոլորեցնող է, քանի որ Ֆինանսների նախարարության հրապարակած նախագծի համաձայն՝ հետվճարից կարող են օգտվել ոչ թե բոլոր քաղաքացիները, այլ միայն «Արմենիան Քարդ»-ի (ԱրՔա/ArCa) քարտապանները, այսինքն «ԱրՔա» քարտ ունեցող անձինք։ Իսկ Հայաստանում ոչ բոլոր բանկերն են թողարկում «ԱրՔա» քարտ։ Օրինակ, Ինեկոբանկը չունի նման քարտատեսակ: Մեզ հետ զրույցում բանկից հաստատեցին դա։

«Արմենիան Քարդ»-ը Հայաստանի ազգային վճարահաշվարկային համակարգն է: Այն երկրի քարտային շուկայի հիմնական ենթակառուցվածքն է, որն ապահովում է վճարային քարտերով գործառնությունների իրականացումը, մշակումը (պրոցեսինգը) և բանկերի միջև փոխհաշվարկները։ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000 թվականին։

Նոյեմբերի 27-ին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կառավարության նիստում  ասաց, որ 2%-ի չափով հետվճարի նախագիծն արդեն շրջանառել են, մեկ-երկու շաբաթում նախագիծը կհաստատեն և կմեկնարկեն հունվարի 1-ից։ 

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ փորձեց պարզաբանել․

«Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի, երբ առևտրի համար վճարեց անկանխիկ, այդ անկանխիկ վճարումների 2%-ը ինքը հետվճար է ստանալու նույն քարտին ինքնաշխատ եղանակով»։

Նախարարն ընդգծեց՝ դա վերաբերում է «ԱրՔա» քարտերին։

Փաշինյանը շարունակեց՝ «հայաստանյան քարտերին»։ Նախարարը համաձայնության նշան ցույց տվեց։

Մինչդեռ, ինչպես արդեն նշեցինք, հայաստանյան ոչ բոլոր քարտերն են «ԱրՔա»։

Կենտրոնական բանկի՝ 2025 թվականի 3-րդ եռամսյակի տվյալները փաստում են, որ ՀՀ բանկերի կողմից թողարկված, շրջանառության մեջ գտնվող 668,024 «ԱրՔա» դեբետային քարտ կա, որոնք պատկանում են ֆիզիկական անձանց։ Ընդ որում՝ սա չի արտահայտում քարտապանների թիվը, քանի որ միևնույն անձը կարող է մի քանի «ԱրՔա» քարտ ունենալ։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի, Հասմիկ Հակոբյանի և որոշ լրատվամիջոցների տեղեկությունը, թե հունվարի 1-ից բոլոր քաղաքացիները կկարողանան անկանխիկ եղանակով վճարումների դիմաց 2%-ի չափով հետվճար ստանալ, մոլորեցնող է։ Ըստ նախագծի՝ հետվճար կարող են ստանալ միայն «ԱրՔա» քարտ ունեցող անձինք։ Ստացվում է, որ այն մարդիկ, որոնք չունեն այդ քարտատեսակը, պետք է ձեռք բերեն այն՝ հետվճարից օգտվելու համար։ 

Աղբյուր՝ infoport.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մտել եք քաղաքականություն, ձեր գործն է․ մասնակցեք, պայքարեք ու մրցակցեք, ոչ թե «սրբի» դեմքով խորհուրդներ տվեք․ Շարմազանովը՝ Նարեկ Կարապետյանին

Հաջորդ գրառումը

Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զոհված զինծառայողի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից

23/04/2026
Նորություններ

ՀՀ տարածքի օկուպացիոն, էքսպանսիոնիստական ծրագրերը չեն կարող վկայել խաղաղության մասին. Ստեփան Հասան-Ջալալյան

23/04/2026
Նորություններ

ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխենը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայկական գործի պաշտպանությունն այսօր նշանակում է քաղաքակրթության պաշտպանություն. Լուիս Մորենո Օկամպո

23/04/2026
Հաջորդ գրառումը

Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն դպրոցների տնօրինություններին տվել է ցուցումներ՝ ապահովելու ուսուցիչների ներկայությունը համերգին․ «Ականատես»

22/04/2026

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրություն է հրապարակել, ըստ որի քաղաքական լծակների կիրառվել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության ձայնը» երաժշտական...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելն իմ ամենամեծ սխալն էր. Սերժ Սարգսյան

23/04/2026

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ հայտարարություն է արել. Սիրելի՛ ժողովուրդ, Ես ձեզ դիմում եմ ոչ որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական