• Երեկ խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրն էր (International Day in Support of Victims of Torture)։ Առաջին անգամ հրապարակվող այս ձայնագրությունն արվել է 1992 թ․ ապրիլին Քյոսալարի անտառներում՝ Ստեփանակերտի մոտ։ Բաքվում ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ տղան պատմում և ցույց է տալիս իր դեմ գործված անմարդկային կտտանքների հետքերը։
• Շուրջ 30 տարի անց Ադրբեջանը նույն վերաբերմունքն է ցույց տալիս հայ ռազմագերիներին, իսկ ՀՀ ԱԺ դե-ֆակտո նախագահը դրանք կոչում է «հնարած տեսարաններ»՝ այդպիսով նպաստելով թշնամական՝ ադրբեջանական կողմի շահերին։
• Չնայած անպատմելի զրկանքներին՝ տեսանյութի վերջում տղան ուխտ է անում ապաքինվելուց հետո վրեժ լուծել թշնամիներից։ Վրեժը մարդկային էվոլյուցիայի կարևորագույն տեսակապահպան գործառույթ է․ այն դժվարեցնում է թշնամուդ կողմից երկրորդ անգամ քո դեմ նույն վերաբերմունքի կիրառումը։ Եթե չլիներ վրեժը, մարդկությունը չէր պահպանվի։
• Սա է պատճառը, որ այսօր մեր թշնամիները փորձում են հայությանը զրկել վրեժի և ռևանշի մղումներից, ուստի՝ հակառակ նրանց կամքի և՛ վրեժ, և՛ ռևանշ լինելու են։
Տեսանյութը` այս հղմամբ