Երեքշաբթի, Հունվարի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

150 օր՝ այսքան է մնացել ԱԺ ընտրություններին և սա քաղաքական վերջնաժամկետ է. Վլադիմիր Մարտիրոսյան

09/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

150 օր՝ այսքան է մնացել ԱԺ ընտրություններին և սա քաղաքական վերջնաժամկետ է, ոչ թե հերթական փուլ: Ժամանակակից քաղաքական արագությունների պայմաններում սա պարզապես կարճ ժամանակ չէ՝ սա վերջնաժամկետ է։

150 օրը չնչին ժամանակ է որպես վարչապետի թեկնածու դիքավորվելու համար։

150 օրը բաց թողնված ժամանակ է՝ որպես ընդդիմադիր վարչապետի թեկնածու զրոյից հանրային քաղաքական աշխատանք սկսելու համար։

150 օրը այն սահմանն է, որից հետո քաղաքական ուժը կամ դառնում է իրական սուբյեկտ, կամ ընդունում է իր քաղաքական անկարողությունը։

Նախորդ 150 օրերի քաղաքական պատկերը ցույց տվեց քաղաքական դաշտի ընդհանուր իրողությունը՝ առանց որակական տեղաշարժի։

Իշխանությունը գործել է՝

սպառված նարատիվների մեխանիկական կրկնությամբ, պիտակավորման, պրոպագանդայի և վախի վրա հիմնված հանրային վերահսկման մեխանիզմներով, ինչպես նաև արագ, բայց չհաշվարկված որոշումներով, որոնք չեն վերածվել համակարգային լուծումների։

Ընդդիմադիր դաշտը, իր հերթին, մնացել է բազմաբեկոր և դեկոնսոլիդացված, չի ձևավորել միասնական քաղաքական խոսք, կենտրոն, հարթակ, որևէ ինստիտուցիոնալ միասնական հարթակ և շարունակել է աշխատել հիմնականում ֆրագմենտացված արձագանքման, ոչ թե հակահարձակ նախաձեռնության ռեժիմում։

Սա պայքար չէ։ Սա քաղաքական ինչ որ չափով իներտություն է, որը նման է ավտոպիլոտի քաղաքականությանը՝ ինչը ընդդիմության համար կործանարար է: Խնդիրը ժամանակի պակասը չէ։ Խնդիրը քաղաքական տրամաբանությունն է։

Բեկման քաղաքական տրամաբանությունը պահանջում է՝

• հստակ դերաբաշխում,

• պատասխանատվության ստանձնում,

• քաղաքական սուբյեկտի ձևավորում՝ անունով, դեմքով և ծրագրով։

Փոխարենը ընդդիմադիր դաշտում դեռ գերիշխում է ավտոպիլոտը՝ նույն խոսույթը, նույն անորոշությունը, նույն սպասողականությունը։ Ավտոպիլոտը չի ստեղծում բեկում։ Ավտոպիլոտը ապահովում է միայն նույն կետում վայրեջք։

Առաջիկա 150 օրերին «շարժում» կամ «նախաձեռնություն» մնալը՝ քաղաքականությունից դուրս մնալու ձև է: Այս փուլում քաղաքական դաշտում դիրքավորվելը որպես «շարժում», «նախաձեռնություն» կամ «քաղաքացիական ալիք» այլևս հեռու է ռեալպոլիտիկից և քաղաքականությունից դուրս մնալու վտանգավոր փուլ է: 150 օր առաջ դա կարող էր ընկալվել քաղաքական գործընթացի սկիզբ։ Այսօր դա նշանակում է դանդաղաշարժություն և սխալ քաղաքական թայմինգ, ինչը հանգեցնելու քաղաքական պատասխանատվության։

Ընտրությունները հաղթում են ոչ թե շարժումները, այլ քաղաքական սուբյեկտները։ Ոչ թե կոչերը, այլ՝ թեկնածուները։ Ոչ թե ընդհանրական դժգոհությունը, այլ՝ կոնկրետ քաղաքական առաջարկը։ Այս կոնտեքստում ամենամեծ ինքնախաբեությունը ընդդիմադիր դաշտում այսօր այն հաշվարկն է, թե իշխանության ցածր վարկանիշն ինքնաբերաբար բարձրացնում է ընդդիմության հաղթանակի հավանականությունը։ Սա քաղաքական անհեռատեսություն է։ Ցածր ռեյտինգ ունեցող իշխանությունը չի պարտվում ինքն իրեն։ Իշխանությունը պարտվում է միայն այն ժամանակ, երբ նրա դիմաց կանգնած է

• կազմակերպված,

• հստակ դիքավորված,

• վստահություն ներշնչող այլընտրանք։

Առանց այդ այլընտրանքի ցածր վարկանիշը վերածվում է ոչ թե իշխանափոխության, այլ աբսենտիզմի, ապատիայի և ցրված ձայների։

Եթե առաջիկա 150 օրերը կրկնեն նախորդ 150-ը, ապա՝

• վարչապետի այլընտրանքային սուբյեկտ չի ձևավորվի,

• ընդդիմությունը կմնա հետևող, մեկնաբանող , ոչ թե նախաձեռնող,

• ընտրությունները կմտնեն ոչ թե իշխանափոխության, այլ լեգիտիմացման ռեժիմ։

P.S. 150 օրը կանցնի որպես բաց թողնված հնարավորություն, իսկ ընտրությունները կդառնան քաղաքական անարդյունավետության արձանագրում։ Այս 150 օրը որոշիչ է ոչ թե քարոզչության, այլ քաղաքական սուբյեկտության համար։ Հին սխեմաներով շարունակելը

չի բերելու բեկման։ Քաղաքական ժամանակը գրեթե սպառված է։

Մնացել է ընտրությունը՝ կամ հստակ քաղաքական սուբյեկտ, կամ վերջնական քաղաքական իներտության և պարտության ընդունում։

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Ցուցարարները հրկիզել են Թեհրանի Հաֆթ-Հոզ թաղամասում գտնվող կառավարական շենքը

Հաջորդ գրառումը

Իրանում իրավիճակի վերաբերյալ. Վարդան Ոսկանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Սև ցուցակ». Ո՞ր պաշտոնյաներն են թերացել

13/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ Պետդեպարտամենտը իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը

13/01/2026
Նորություններ

Ցանկացած երկիր, որը որևէ ձևով կաջակցի Իրանի դեմ ագրեսիային կամ իր տարածքն ու բազաները կտրամադրի ագրեսորներին, մեր կողմից կդիտարկվի որպես օրինական թիրախ

13/01/2026
Հոգևոր

ԱՄՆ Արևելեան Հայոց Թեմի 55 հոգևորական անմնացորդսերն ու զորակցությունն է հայտնում Գարեգին Երկրորդին

13/01/2026
Հաջորդ գրառումը

Իրանում իրավիճակի վերաբերյալ. Վարդան Ոսկանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական