Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

15 րոպեն լրիվ բավական էր, որպեսզի հակառակորդի 230 հոգիանոց զորամիավորումը պառկեր գետնին՝ հուր հավիտյան. Եփրեմ Մարգարյան

17/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանն այս ամենից շահած դուրս չի գալիս. «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Արծիվ 30» մահապարտների գնդի փոխհրամանատար Եփրեմ Մարգարյանը՝ անդրադառնալով ՀՀ պետական սահմանները հատած ադրբեջանական զորքի հավանական տեղաշարժին։ Մարգարյանը ևս տեղեկություններ ունի, որ ադրբեջանական զորքը փոքր-ինչ նահանջել է։

Մայիսի 16-ին պաշտոնական գերատեսչությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ ադրբեջանական զորքերը հետ են գնալու բոլոր ուղղություններից, բայց պարզվեց, որ մի շարք նախապայմաններ կան։ Դրանցից մեկն էլ այն է, որ ադրբեջանական կողմը հենակետեր է տեղադրելու Սև լճի տարածքում։ Մահապարտը ևս նման տեղեկություններ ունի.

«Սև լճի տարածքից հետ են գնացել, այնտեղ պահպանվելու է չեզոք գոտի, բայց չգիտես ինչ հանգամանքներում այնտեղ պետք է դրվեն ադրբեջանական դիրքեր՝ 60 հոգի ըստ նախնական տեղեկությունների պետք է մնան դիրքերում՝ թե ինչի՞ համար՝ դա անհասկանալի է»։
Մահապարտը բացատրեց, որ ըստ Սովետական քարտեզների Սև լճի 30 տոկոսը ադրբեջանական կողմին է պատկանում, մեծ մասը հայկական է։ Քանի որ 30 տոկոսը Ադրբեջանի տարածքում է, այնտեղ հենակետեր են դրվելու։ Մինչև այս պահը Լիճն իրենց վերահսկողության տակ էր, հիմա զորքերը հետ են վերադառնալու լճի իրենց հատված, բայց հայկական կողմը ևս մի քիչ հետ է քաշվելու, որպեսզի անվտանգության գոտի ձևավորվի։

«Նախկին սովետական որոշ քարտեզներով, որ նայում ես, Սև լճի 30 տոկոսը իրենցն է, բայց սահմանները գծվում են գեոդեզիայի միջոցով, ոչ թե GPS-ի։ Մնացած հարցերում՝ ես մութ քաղաքական խաղեր եմ նկատում, որտեղ կա նաև Ռուսաստանի գործոնը։ Գիտեմ, որ իրենք մեր պաշտպանական բնագծից՝ սահմանից, ահագին հետ են գնացել, բայց դե 30 տոկոսը կմնա՞ իրենց մոտ՝ չեմ կարող ասել»։
Մարգարյանը հիշեց, թե ինչպես է ինքը հանդիպել թշնամու զորքին։ Նկատել է՝ հատուկ ծառայություններն էին՝ երկու դասակի կազմով և սահմանապահ զորքերը։

«Երբ մենք իրենց դիմացը կտրեցինք, ասեցինք հետ գնացեք, խոսակցություն ունեցանք և ասացին՝ իրենք կատարում են իրենց կառավարության հրամանը, որով ասել էին՝ «գնացեք կանգնեք մեր սահմանին որպես սահմանապահ զորքեր», իսկ սահմանապահ զորքերի հատուկ նշանակության իրենց զորքերը ռազմական կոնֆլիկտ լինելու դեպքում հանդիսանալու է արդեն ապահովող կամ աջակցող խումբ»։

Մարգարյանն ասում է, եթե անգամ բանը հասներ կոնֆլիկտին՝ 15 րոպեն լրիվ բավական էր, որպեսզի հակառակորդի 230 հոգիանոց զորամիավորումը, պառկեր գետնին՝ հուր հավիտյան, բայց…։

Հավելենք, որ առավոտյան տեղի ունեցած ԱԽ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե երեկ տեղի ունեցած բանակցություններն արդյունք չեն տվել

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մերկելը համերաշխություն է հայտնել Նաթանյահուի հետ հեռախոսազրույցում

Հաջորդ գրառումը

ՀՀ Նախագահը ստորագրել է զորակոչից խուսափածների համաներման մասին օրենքը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում լույս չկա

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է գերեվարված Լևոն Մնացականյանի քույրը

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ժողովուրդը շատ լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

02/01/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ Նախագահը ստորագրել է զորակոչից խուսափածների համաներման մասին օրենքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական